Զոլթաու
From Wikipedia, the free encyclopedia
Զոլթաու (գերմ.՝ Soltau), քաղաք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ստորին Սաքսոնիա երկրամասի Հայդեկրայս (գերմ.՝ Heidekreis, մինչև 2011 թ. հուլիսի 31-ը՝ Զոլթաու-Ֆալլինգբոստել - գերմ.՝ Soltau-Fallingbostel) շրջանում[2][3], երկրամասի մայրաքաղաք Հաննովերից ոչ մեծ հեռավորության վրա։ Զբաղեցնում է 203,24 քառակուսի կիլոմետր տարածք։ Պաշտոնական կոդը՝ 03 3 58 021: Բնակչության թվաքանակը 2016 թվականի վերջերին եղել է 21.324[4][5]: Զոլթաուում է ծնվել գերմանացի անվանի ինժեներ, ֆիզիկոս Ավգուստ Վյոհլերը (1819-1914), ով հայտնի է մետաղների հոգնածության վերաբերյալ իր արժեքավոր հետազոտություններով։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Զոլթաու | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Ներքին բաժանում | Soltau-Ahlften?, Brock?, Deimern?, Dittmern?, Harber?, Soltau-Hötzingen?, Q1749427?, Marbostel?, Meinern?, Soltau-Mittelstendorf?, Moide?, Oeningen?, Q2406614?, Wiedingen?, Q2592836? և Wolterdingen? | ||||
Մակերես | 203,77 կմ² | ||||
ԲԾՄ | 57 մետր, 70 մետր | ||||
Բնակչություն | ▲21 808 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 05191 | ||||
Փոստային դասիչ | 29614 | ||||
Ավտոմոբիլային կոդ | HK | ||||
Պաշտոնական կայք | soltau.de(գերմ.) | ||||
| |||||
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Զոլթաուում՝ գերմանական բանակի նախկին զորանոցի բարաքներում գործել է համակենտրոնացման ճամբար, որտեղ ռուս, ֆրանսիացի, անգլիացի, բելգիացի շուրջ 1.400 գերի է մահացել հիվանդությունների ու անմարդկային վերաբերմունքի պատճառով։