Զոյա Կոսմոդեմյանսկայա
Խորհրդային Միության հերոս / From Wikipedia, the free encyclopedia
Զոյա Անատոլևնա Կոսմոդեմյանսկայա (ռուս.՝ Зоя Анатольевна Космодемьянская, սեպտեմբերի 13, 1923(1923-09-13)[1][2], Օսինո-Գայ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 1941(1941-11-29)[1][2], Պետրիշչևո (գյուղ, Ռուզսկի շրջան), Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պարտիզանուհի[3], Խորհրդային Միության հերոս (1942, հետմահու[4]), ՀամԼԿԵՄ անդամ (1938)։
Զոյա Կոսմոդեմյանսկայա | |
---|---|
Зоя Космодемьянская | |
սեպտեմբերի 13, 1923(1923-09-13)[1][2] - նոյեմբերի 29, 1941(1941-11-29)[1][2] (18 տարեկան) | |
Ծննդավայր | Օսինո-Գայ, Տամբովի մարզ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Պետրիշչևո, Մոսկվայի մարզ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | Soviet partisans? |
Կոչում | Կարմիրբանակային |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Սովորել է Մոսկվայի 201-րդ դպրոցում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նարո-Ֆոմինսկի շրջանում կոմերիտական պարտիզանների հետ անցել է ռազմաճակատի գիծը և հակառակորդի թիկունքում մարտական առաջադրանք կատարելիս բռնվել Պետրիշչևո գյուղի մոտ։ Կախաղան է հանվել 1941 թվականի նոյեմբերի 29-ին Նացիստական Գերմանիայի ներխուժող ստորաբաժանումների դեմ դիվերսիոն անհաջող գործողություններից հետո։
Խորհրդային շրջանում Կոսմոդեմյանսկայային են նվիրվել բազմաթիվ գրական գեղարվեստական գործեր, նրա անունով կոչվել փողոցներ, դպրոցներ։ 1942 թվականից թաղված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը։