Զոուի Դեշանել
From Wikipedia, the free encyclopedia
Զոուի Քլեր Դեշանել (անգլ.՝ Zooey Claire Deschanel, հունվարի 17, 1980(1980-01-17)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Դեշանելը կինոյում դեբյուտ է ունեցել 1999 թվականին «Բժիշկ Մամֆորդ» ֆիլմում խաղացած դերով, որին հաջորդել է Քեմերոն Քրոուի «Գրեթե հայտնի» (2000) կիսաինքնակենսագրական երաժշտական դրամայում խաղացած Անիտա Միլերի դերը։ Շուտով Զոուին հայտնի է դարձել իր երկրորդական պլանի դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Լավ աղջիկ» (2002), «Էլֆ» (2003), «Սեր և այլ անախորժություններ» (2006), «Կամուրջ դեպի Տերաբիթիա»(2007), «Երևույթ» (2008) ֆիլմերը։ Այս ֆիլմերից հետո նա սկսել է ստանալ գլխավոր դերեր, այդ թվում «Միշտ ասա «Այո»» (2008) և «Ամռան 500 օր» (2009) ֆիլմերում[3][4][5]։ 2011-2015 թվականներին Fox հեռուստաալիքի «Նորեկ» հեռուստասերիալում Դեշանելը խաղացել է Ջեսիկա Դեյի դերը։
Զոուի Դեշանել | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 17, 1980(1980-01-17)[1][2] (44 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, հեղինակ-կատարող, երաժիշտ, ձայնային դերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0221046 |
zooey-deschanel.com |
2001 թվականից սկսած մի քանի տարի Դեշանելը իր դերասանուհի ընկերուհու՝ Սամանտա Շելթոնի հետ կատարել է ջազ-կաբարեի «If All the Stars Were Pretty Babies» համարը[6]։ Նա նվագում է ստեղնաշարային և հարվածային գործիքներ, բանջո և ուկուլելե[7]։ 2006 թվականին She & Him կեղծանվամբ Դեշանելն ու Մեթ Ուորդը դուետով ձայնագրել են իրենց դեբյուտային Volume One ալբոմը, որը թողարկվել է 2008 թվականի մարտին։ Նրանց երկրորդ Volume Two ալբոմը թողարկվել է 2010 թվականի մարտին։ 2011 թվականին նրանք թողարկել են A Very She & Him Christmas ամանորյա ալբոմը, իսկ 2013 թվականին՝ Volume 3 ալբոմը։ Բացի դրանից, Դեշանելը հաճախ է երգում իր ֆիլմերում։