Էդիպուս արքա
Սոֆոկլեսի ողբերգություն / From Wikipedia, the free encyclopedia
Էդիպուս արքա (հին հունարեն՝ Οἰδίπους Τύραννος)՝ հին հույն ողբերգակ Սոփոկլեսի ողբերգություն։ Բեմադրության թվականը ճշգրիտ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն ստեղծվել և բեմադրվել է մ.թ.ա. 429-425 թվականների միջև ընկած ժամանակահատվածում[1]։ Ողբերգության մեջ Սոփոկլեսը պատկերում է իր ժամանակի ամենակարևոր գաղափարներից մեկը` աստվածների կամքի (ճակատագրի) և մարդու ազատ անհատականության բախումը։ Նյութը վերցված է Թեբեական շարքի առասպելներից, որոնցից մեկը պատմում է Թեբեի դժբախտ արքա Էդիպուսի մասին, այն արքայի, որի համար աստվածները սահմանել են անագորույն ճակատագիր` սպանել հարազատ հորը և ամուսնանալ մոր հետ։
Էդիպուս արքա հին հունարեն՝ Οἰδίπους Τύραννος | |
---|---|
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | հին հունական ողբերգություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Սոփոկլես |
Բնագիր լեզու | հին հունարեն |
Առաջին ներկայացում | մ. թ. ա. 429 |
Առաջին ներկայացման վայր | Դիոնիսոսի թատրոն |
Տեսարան | Թեբե |
Կերպարներ | Էդիպ, Իոկաստրա, Creon? և Թիրեսիաս |
Oedipus Rex |
Սոփոկլեսի ողբերգությունը վիթխարի դեր է ունեցել անտիկ դրամայի պատմության մեջ։ Նրա հերոսը՝ Էդիպուս արքան, մի մարդ է, որը գիտակցում է իր մեղքը և պատժում իրեն։ Պիեսի ողբերգական վերջավորությունը կապված չէ գլխավոր հերոսի կրքերի և արատների հետ, այլ կանխորոշված է ի վերուստ և ի սկզբանե՝ ճակատագրի կողմից։