Էդվին Լաչենս
From Wikipedia, the free encyclopedia
Էդվին Լաչենս (Sir Edwin Landseer Lutyens, մարտի 29, 1869(1869-03-29)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 1, 1944(1944-01-01)[4][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4])[8], անգլիական նորդասական (նեոկլասիկ) ճարտարապետության խոշորագույն ներկայացուցիչներից։ 1938 թ-ից գլխավորել է Լոնդոնի թագավորական գեղարվեստական ակադեմիան։ Նա դեռևս 1890 թվականից հայտնի էր դարձել՝ նախագծելով նորդասական ոճի անգլիական մերձքաղաքային դաստակերտներ՝ այգիներով։ Նրա ճարտարապետական կարիերայի գագաթնակետն է համարվում Հնդկաստանի փոխարքայի (ներկայումս՝ Հնդկաստանի նախագահի) նստավայրի նախագծումն ու դրա իրականացումը Դելիում։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լաչենսը փաստացի դարձել է Բրիտանական թագավորական ընտանիքի գլխավոր ճարտարապետը։ Ուսումնասիրողներից շատերը գտնում են, որ նա կարողացել է ճարտարապետական ավանդական ոճերը վառ երևակայությամբ ու վարպետորեն հարմարեցնել իր դարաշրջանի պահանջներին։ Նախագծել է բազմաթիվ պալատներ, հանրահայտ ձեռնարկությունների ու կազմակերպությունների գրասենյակային շենքեր, հուշակոթողներ, հանրային կառույցներ, տիպային բնակելիներ։ Գրող Քրիստոֆեր Հասսին նրա կենսագրությանը նվիրված գրքում ընդգծել է. "Լաչենսը դեռ իր կենդանության օրոք լայնորեն համբավվել է որպես անգլիացի մեծագույն ճարտարապետը՝ սկսած Քրիստոֆեր Ռենի ժամանակներից, շատերի կարծիքով՝ մինչև անգամ գերազանցել է նաև Ռենին[9]։ Ճարտարապետության պատմաբան Գևին Սթամփը Լաչենսին բնորոշել է որպես 20-րդ դարի (և ցանկացած այլ դարի) բրիտանացի մեծագույն ճարտարապետի[10]։
Լաչենսը էական դեր է կատարել Հնդկաստանի կառավարության ապագա նստավայրի՝ Նյու Դելի քաղաքի հատակագծի պատրաստման աշխատանքներում[11]։ Ի ճանաչումն նրա ներդրած ավանդի՝ Նյու Դելին հաճախ անվանվում է Լաչենսի Դելի։ Համագործակցելով սըր Հերբերտ Բեյքերի հետ՝ նա նաև մի շարք կառույցներ է նախագծել Նյու Դելիում, այդ թվում՝ Հնդկաստանի դարպասը, փոխարքայի նստավայրն ու պալատը, որը ներկայումս հայտնի է Ռաշտրապատի Բհավան (Rashtrapati Bhavan) անվանումով։ Իր շատ աշխատանքներում Լաչենսը, ներշնչված հնդկական ավանդական ճարտարապետության կոթողներով, կիրառել է դրանց բնորոշ տարրեր[12][13]։