Էլսբերգի պարադոքս
From Wikipedia, the free encyclopedia
Էլսբերգի պարադոքսը որոշումների կայացման տեսության պարադոքսներից է, որտեղ որոշումների կայացման գործընթացը տուժում է տեղեկատվության բացայության կամ ոչ լիարժեքության պատճառով։
Պարադոքսի հիմնական իմաստը այն է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը գերադասում է ռիսկային իրավիճակը, երբ նրանք հստակ գիտեն ելքերի հավանականությունները, այն սցենարներից, որոնց դեպքում հավանականությունները որոշված չեն։ Նույնիսկ եթե հայտնի հավանականությունը փոքր է, այն ավելի գերադասելի է անհայտ հավանականությունից, որը կարող է լինել հաղթանակի երաշխիք։ Այսինքն Էլսբերգի պարադոքսը ցույց է տալիս որոշում կայացնելիս մարդկանց՝ անորոշությունից/անհստակությունից խուսափումը (ambiguity aversion)[1]։
Թեև պարադոքսը լայն տարածում է գտել ամերիկացի տնտեսագետ, ռազմական վերլուծաբան Դանիել Էլսբերգի շնորհիվ 1961թ., նման դատողություններ կատարվել է շատ ավելի վաղ Ջոն Մեյնարդ Քեյնսի կողմից։