Էլ Մինիա
From Wikipedia, the free encyclopedia
Էլ Մինիա, Եգիպտոսի Մինիա մուխաֆազայի վարչական կենտրոնը։ Կան բրդյա, բամբակյա, սննդի արդյունաբերություններ։ Գործում է երկաթուղային կայարան Կահիրե-Ասուան ճյուղում։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Էլ Մինիա | |||
| |||
Երկիր | Եգիպտոս | ||
ԲԾՄ | 49±1 մետր | ||
Բնակչություն | 236 043 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1] | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Փոստային դասիչ | 61111 | ||
| |||
Բնակչությունը կազմում է 235 733 բնակիչ 2005 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով։ Քաղաքի անունը գալիս է հին եգիպտական փոքր Հուֆա անունից[փա՞ստ]: Ղպտիերեն լեզվով քաղաքը կոչվում էր Տմունե կամ Տմոնե, ինչը նշանակում է «բնակության վայր», քանի որ Մինիայից 20 կմ հեռավորության վրա՝ Նեղոսի արևելյան ափին, գտնվում է վանք, որը կառուցվել է Սուրբ Աստվածածին անունով։ Վանքում հատուկ տեղ է գրավում այն տաճարը, որը կառուցվել է 328 թվականին Ելենա կայսրուհու կողմից այն քարանձավում, որտեղ, ըստ լեգենդի, ապաստան է գտել Սուրբ ընտանիքը Եգիպտոս փախչելու ժամանակ։ Էլ Մինիայում հայտնաբերվել է Հուդայի ավետարանի ղպտիերեն տեքստը՝ Չակոսի օրենսգրքի կազմում։ Քաղաքում կա համալսարան։ Էլ-Մինյան կառուցված է այնպես, որ նրա փողոցների մեծ մասը հատվում են ուղիղ անկյան տակ։ Քաղաքում բազմաթիվ հին գաղութային առանձնատներ են մնացել, որոնք իտալացի ճարտարապետները կառուցել են տեղի բամբակյա մագնատների համար։