Էմիլիո Բուտրագենիո
իսպանացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Էմիլիո Բուտրագենիո Սանտոս (իսպ.՝ Emilio Butragueño Santos, հուլիսի 22, 1963(1963-07-22), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, որ հանդես է եկել 1980-1990-ական թվականներին։ Եղել է «Ռեալ Մադրիդի» կենտրոնական հարձակվող, խաղացել է Իսպանիայի հավաքականի կազմում, մասնակցել երկու աշխարհի առաջնությունների։ Ընդգրկվել է ՖԻՖԱ 100-ի ցանկում։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 22, 1963(1963-07-22) (60 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա | |||||||||||
Հասակ | 168 սանտիմետր | |||||||||||
Քաշ | 68 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Երկրպագուների շրջանում ունեցել է Գիշանգղ մականունը (իսպաներեն՝ El Buitre[1]). Էմիլիոյի խաղը՝ սպասել վտանգավոր պահի, որը կարելի է վերածել գոլի, հիշեցրել է գիշատիչ թռչունի խաղ։ Ակումբում հայտնվելով 1984 թվականին՝ Էմիլիոն եղել է նրա վառ խաղացողներից մեկն ընդհուխ մինչև 1995 թվականը, երբ տեղափոխվել է «Ատլետիկո Սելայա», որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան։
1980-ական թվականներին Բուտրագենիոն խաղացել է Մեքսիկայի հավաքականի հայտնի ֆուտբոլիստ Ուգո Սանչեսի հետ։ Նրա խաղընկերներից է եղել նաև Միչելը։ Ընդհանուր առմամբ նա «Ռեալի» կազմում անցկացրել է 341 հանդիպում և խփել 123 գոլ։ 1984 թվականից մինչև 1992 թվականը Բուտրագենիոն հանդես է եկել Իսպանիայի հավաքականում։ Մասնակցել է 1986 և 1990 թվականների աշխարհի առաջնություններին, 1988 թվականի Եվրոպայի առաջնությանը։ 1985 և 1986 թվականներին դարձել է ՈՒԵՖԱ գավաթակիր, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1995 թվականներին՝ Իսպանիայի չեմպիոն։
Էմիլիո Բուտրագենիոն նկարահանվել է հինգ ֆիլմերում (կամեո)։ Եղել է «Ռեալ Մադրիդի» փոխնախագահը։