Էյմերիաներ
From Wikipedia, the free encyclopedia
Էյմերիաներ (լատին․՝ Eimeria), կոկցիդիաներ, սպորավորների դասի էյմերիդե ընտանիքի միաբջիջ նախակենդանիներ։ Մակաբուծվում են ոչխարների, տավարի, ճագարների և թռչունների օրգանիզմում (հիմնականում՝ աղիների լորձաթաղանթներում)՝ պատճառելով զգալի տնտեսական վնասներ։ Հայաստանում լայնորեն տարածված են հատկապես ճագարների և հավերի էյմերիոզները։
Էյմերիաներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Քրոմիստներ (Chromista) |
Ինֆրաթագավորություն | Halvaria |
Տիպ/Բաժին | Սպորակենդանիներ (Apicomplexa) |
Դաս | Conoidasida |
Ենթադաս | Coccidia |
Կարգ | Eucoccidiorida |
Ընտանիք | Eimeriidae |
Ցեղ | Էյմերիաներ (Eimeria) Schneider, 1875 |