Էշլի Քոուլ
անգլիացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Էշլի Քոուլ (անգլ.՝ Ashley Cole[5], դեկտեմբերի 20, 1980(1980-12-20)[1][2][3][…], Ստեպնի, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «Լոս Անջելես Գալաքսի» ակումբում։ Շատ քննադատներ ու ակումբակից ֆուտբոլիստներ նրան համարում են իր սերնդի լավագույն պաշտպաններից մեկը[6][7][8][9], իսկ իր կարիերայի ծաղկման շրջանում ոմանք նրան համարում էին աշխարհի լավագույն ձախ պաշտպանը[10][11][12]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 20, 1980(1980-12-20)[1][2][3][…] (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Ստեպնի, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 1,76 սմ[4] | ||
Քաշ | 103 կիլոգրամ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Լոս Անջելես Գալաքսի | ||
Համար | 3 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997–1998 | Արսենալ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1998–2006 1999–2000 2006–2014 2014-2016 2016- |
Արսենալ → Կրիստալ Պելաս Չելսի Ռոմա Լոս Անջելես Գալաքսի |
158 (8) 14 (1) 229 (7) 11 (0) 15 (1) | |
Ազգային հավաքական | |||
1999 2002 2002-2014 |
Անգլիա մինչև 20 Անգլիա մինչև 21 Անգլիա |
2 (0) 5 (1) 107 (0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էշլի Քոուլն Անգլիայի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 2001-2014 թվականներին՝ մասնակցելով 2002, 2006 և 2010 թվականների աշխարհի առաջնություններին և 2004 և 2012 թվականների Եվրոպայի առաջնություններին։ 2010 թվականին նա ճանաչվել է Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ։ Հավաքականի կազմում Էշլի Քոուլն արժանացել է 107 գավաթի՝ դառնալով Անգլիայի՝ ամենաշատ գավաթներն ունեցող պաշտպանը[13]։