Էռլ Հայնս
From Wikipedia, the free encyclopedia
Էռլ Քենեթ Հայնս (անգլ.՝ Earl Kenneth Hines), հայտնի է նաև Earl "Fatha" Hines անունով, դեկտեմբերի 28, 1903(1903-12-28)[1][2][3][…], Դուքեն, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - ապրիլի 22, 1983(1983-04-22)[1][2][3], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի ջազային դաշնակահար և նվագախմբի ղեկավար։ Եղել է առավել ազդեցիկ դեմքերից մեկը ջազում դաշնամուրային նվագակցությունը կիրառելու, զարգացնելու ասպարեզում, մի շարք ուսումնասիրողների կարծիքով՝ համարվում է «քչերից մեկը, ում նվագը կերպավորել է ջազի պատմությունը»[7]։
Էռլ Հայնս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1903(1903-12-28)[1][2][3][…] Դուքեն, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 22, 1983(1983-04-22)[1][2][3] (79 տարեկան) Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Գերեզման | Էվերգրին գերեզմանատուն |
Ժանրեր | ջազ[6] |
Մասնագիտություն | դաշնակահար, բենդ-լիդեր, ջազ երաժիշտ և կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր[6] |
Լեյբլ | Apollo Records, Columbia Records և Դեկա Ռեկորդս |
Անդամակցություն | Earl Hines and His Orchestra? |
Earl Hines Վիքիպահեստում |
Հայնսի բիգ բենդի փողհար Դիզի Գիլեսփին գրել է. «Դաշնամուրը ժամանակակից հարմոնիայի հիմքն է։ Չիկագոցի Էռլ Հայնսը փոխեց դաշնամուրային նվագի ոճը՝ խոր ազդեցություն գործելով Բըդ Փաուելի, Հերբի Հանքոքի, իրենից հետո եկած շատ ու շատ դաշնակահարների կատարումների վրա։ Եթե Էռլ Հայնսը հետագա սերունդների համար արահետ չբացեր, դժվար է ասել, թե ինչպես կնվագեին նրանք։ Իհարկե, նրանք անհատական առանձնահատկություններ էլ ունեն, բայց ոճային գլխավոր գիծը գալիս է Էռլ Հայնսից»[8]։
Դաշնակահար Լենի Տրիստանոն նշել է. «Էռլ Հայնսը մեզանից միակն է, ով կարող է իսկական ջազ և իսկական սվինգ ստեղծել՝ նվագելով մեն-մենակ»։ Իր հերթին Հորաս Սիլվըրը շեշտել է. «Նա ուներ բացառիկ ինքնատիպ ոճ։ Ուրիշ ոչ մի դաշնակահար չի կարող նրա պես նվագել»[9]։ Էրոլ Գառների կարծիքով՝ «երբ խոսում ենք մեծերի մասին, առաջին հերթին նկատի ունենք Արթ Թեյթումին ու Էռլ Հայնսին»[10]։
Անվանի դաշնակահար, երգեհոնահար, ջազային նվագախմբի ղեկավար, կոմպոզիտոր Քաունթ Բեյսին էլ Հայնս Էռլին համարել է «աշխարհի մեծագույն դաշնակահարը»[11]։