Էռնստ Վեռներ Սիմենս (գերմ.՝ Werner von Siemens, դեկտեմբերի 13, 1816(1816-12-13)[2][3][4][…], Լենթե, Gehrden, Հանովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[1] - դեկտեմբերի 6, 1892(1892-12-06)[2][3][4][…], Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի էլեկտրատեխնիկ և ձեռնարկատեր, Բեռլինի ԳԱ անդամ (1874 թ.)։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1882 թ.)։ Խոշոր էլեկտրատեխնիկական կոնցեռնների («Սիմենս և Դալսկե», «Սիմենս և Շուքերտ» և այլն) հիմնադիր և գլխավոր սեփականատեր։
Արագ փաստեր Էռնստ Վեռներ Սիմենս գերմ.՝ Werner von Siemens, Ծնվել է ...
Էռնստ Վեռներ Սիմենս
գերմ.՝ Werner von Siemens[1] |
---|
|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1816(1816-12-13)[2][3][4][…] |
---|
Ծննդավայր | Լենթե, Gehrden, Հանովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[1] |
---|
Մահացել է | դեկտեմբերի 6, 1892(1892-12-06)[2][3][4][…] (75 տարեկան) |
---|
Մահվան վայր | Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1] |
---|
Գերեզման | Südwestkirchhof Stahnsdorf |
---|
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ[5] |
---|
Կրթություն | Կատարինեում |
---|
Մասնագիտություն | ձեռնարկատեր, ռազմական ինժեներ, գյուտարար, ճարտարագետ, քաղաքական գործիչ և երկաթուղային ինժեներ |
---|
Ամուսին | Mathilde Siemens?[6] |
---|
Ծնողներ | հայր՝ Christian Ferdinand Siemens?[6][7] |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Պրուսիայի Ներկայացուցիչների պալատի անդամ |
---|
Կուսակցություն | Գերմանիայի պրոգրեսիստական կուսակցություն |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Անդամություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Association of German Engineers?[6], Գերմանիայի ֆիզիկոսների միություն[6], Գերմանական քիմիական ընկերություն[6], Institution of Electrical Engineers?[6], Urania?[6], Manchester Literary and Philosophical Society?[6], Քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտ[6] և American Institute of Electrical Engineers?[6] |
---|
Երեխաներ | Arnold von Siemens?[6], Georg Wilhelm von Siemens?[6], Anna Zanders?[6], Carl Friedrich von Siemens?[6] և Käthe Pietschker?[6] |
---|
Ստորագրություն
|
Werner von Siemens Վիքիպահեստում |
Փակել
Ավարտել է Բեռլինի հրետանային ինժեներական ուսումնարանը։ Առաջին աշխատանքները վերաբերում էին գալվանապլաստիկային, հեռագրությանը։ 1845 թվականին (եղբոր՝ Վիլհելմի հետ) հայտնագործել է շոգեշարժիչի իներցիոն կարգավորիչ։ Սիմենս հայտնագործել է նաև լարերը ռետինե մեկուսանյութով պատելու մեքենա, էլեկտրական մեքենայի համար առաջարկել է 27–աձև հատվածքի գլանային խարիսխ (1856 թ.), իրականացրել բազմաթիվ նյութերի դիէլեկտրիկ թափանցելիության չափումը (1859 թ.), ստեղծել դիմադրության սնդիկային փորձանմուշ (1860 թ.)։ 1867 թվականին հայտնագործել է ինքնագրգռմամբ էլեկտրամեքենայական գեներատոր, 1887 թվականին՝ սելենային լուսաչափ։ 1879 թվականին կառուցել է տրամվայի առաջին փորձնական գիծը (Բեռլինի արդյունաբերական ցուցահանդեսում)։