Էստոնիայի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Էստոնիայի տնտեսություն, Եվրոպական միության անդամ երկրի զարգացած տնտեսությունը և աշխարհում 114-րդ տնտեսությունը ՀՆԱ-ի չափով, ըստ ՊՄԳ-ի 2016 թվականի դրությամբ[2]։ Հետկոմունիստական երկրների շարքում Էստոնիան ամենազարգացածներից մեկն է։ Ըստ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի (անվանական) - $27962 (2-րդ տեղ Սլովենիայից հետո, 2021 թվական)[3][4]։ Ըստ մեկ շնչի հաշվով ՀՆԱ ի (ՊՄԳ) - $42637(3-րդ տեղ Չեխիայից և Սլովենիայից հետո, 2021 թվական)[3][5]։ 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ Էստոնիան ունի աշխարհի բոլոր հետկոմունիստական երկրների մեջ ամենաբարձր զուտ միջին աշխատավարձը (€1494,97) և 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ երկրորդը Սլովենիայից հետո (€878,48, Էստոնիայում €689,92) զուտ նվազագույն աշխատավարձի վճարը[6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17]։ Էստոնիայում աշխատավարձի միջին չափը (համախառն) 2022 թվականի դեկտեմբերին կազմում է €1901[6] և (զուտ, հարկերից հետո) €1494,97[7]։ Էստոնիայում նվազագույն համախառն աշխատավարձը 2023 թվականի հունվարի 1-ից կազմում է €725, իսկ նվազագույն զուտ աշխատավարձը՝ €689,92[10][18][19][20][21]։
Մաակրին 21-րդ դարում դարձավ Տալլինի կենտրոնական բիզնես թաղամասը | |
Արժույթ | եվրո |
---|---|
Ամրագրված փոխարժեք | օրացուցային տարի |
Առևտրային կազմակերպություններ | ԱՀԿ, Եվրոպական միություն, ՎԶՄԲ, ԱՀՄ, OECD |
Վիճակագրություն | |
Բնակչություն | 2,963,300 (2021 հունվար) |
ՀՆԱ | $37,216 միլիարդ (2021) |
ՀՆԱ-ի աճ | 1,6 ± 0,1 տոկոս[1] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | $56,747 միլիարդ (2021) |
Գնաճ (ՍԳԻ) | 4․5% (2021) |
Աշխատուժ | 76․8% (2017) |
Գործազրկություն | 6․7% (2021 հունիս) |