Էսֆիր Շուբ
From Wikipedia, the free encyclopedia
Էսֆիր Իլյինիչնա Շուբ (մարտի 16, 1894(1894-03-16)[1], Սուրաժ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 21, 1959(1959-09-21)[2][1][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), վավերագրական կինոյի խորհրդային ռեժիսոր։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1935)։
Էսֆիր Շուբ | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1894(1894-03-16)[1] |
Ծննդավայր | Սուրաժ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 21, 1959(1959-09-21)[2][1][3] (65 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, մոնտաժող և սցենարիստ |
Աշխատավայր | Լենֆիլմ[4] |
Ամուսին | Aleksei Gan? |
Պարգևներ և մրցանակներ | |
Esfir Shub Վիքիպահեստում |
Կինոյում սկսել է աշխատել 1922 թվականից։ Վերառվի հետ սկզբնավորել է խորհրդային հրապարակախոսական պատմավավերագրական մոնտաժային ֆիլմի ինքնատիպ ժանրը։ «Ռոմանովների դինաստիայի անկումը» (1927, ստեղծված է նախահեղափոխական փաստագրական նյութերով), «Մեծ ուղի» (1927), «Նիկոլայ 2-րդ-ի Ռուսաստանը և Լև Տոլստոյը» (1928) ֆիլմերը դարձել են սոցիալական մեծ հնչողության վավերագրեր։ Հաջորդ կինոնկարները վերաբերում են ժամանակակից կյանքին։ Լավագույններից են՝ «Մոսկվան կառուցում է մետրո» (1934), «Սովետների երկիրը» (1937), «Իսպանիա» (1939), «Թշնամու դեմքը» (1941) և այլն։ 1943—1953 թվականներին աշխատել է Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում, եղել «Օրվա նորություններ» կինոժուռնալի ռեժիսոր։ Հեղինակ է «Խոշոր պլանով» գրքի (1959)։