Էվարիստ Գալուա
From Wikipedia, the free encyclopedia
Էվարիստ Գալուա (ֆր.՝ Évariste Galois, հոկտեմբերի 25, 1811(1811-10-25)[1][2][3][…], Բուլ-լա-Ռեն - մայիսի 31, 1832(1832-05-31)[4][1][5][…], Փարիզ), ֆրանսիացի մաթեմատիկոս։ Գալուաի պատկերացումների վրա է կառուցված հանրահաշվական հավասարումների տեսությունը։ Էվարիստ Գալուան սովորել է Լուի-լե-Գրան լիցեյում, 1830 թ. ընդունվել է Փարիզի մանկավարժական համալսարան (ֆր.՝ École normale supérieure (Paris)) և մեկ տարի անց հեռացվել է քաղաքական նկատառումներով։ Թեև նա շատ կարճ կյանք է ապրել՝ ընդամենը 21 տարի, սպանվել է մենամարտում, սակայն մենամարտի նախօրյակին ընկերոջն ուղղված նամակում նա շարադրել է հանրահաշվական ֆունկցիաներից կախված ինտեգրալների մասին հիմնական թեորեմները։ Նրա ուսումնասիրությունները բացառիկ մեծ ազդեցություն են ունեցել հանրահաշվի զարգացման վրա։ Ըստ էության՝ Գալուան ստեղծել է հանրահաշվական վերջավոր տարրերի ամբողջական տեսություն՝ խմբերի տեսությունը, որն այժմ կոչվում է նրա անունով։
Էվարիստ Գալուա ֆր.՝ Évariste Galois | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1811(1811-10-25)[1][2][3][…] Բուլ-լա-Ռեն |
Մահացել է | մայիսի 31, 1832(1832-05-31)[4][1][5][…] (20 տարեկան) Փարիզ մարդասպանություն և մենամարտ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Բարձրագույն նորմալ դպրոց |
Գործունեության ոլորտ | Գալուայի տեսություն |
Անդամակցություն | Society of People of Friends? |
Ալմա մատեր | Բարձրագույն նորմալ դպրոց և Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[4] |
Ազդվել է | Ադրիեն-Մարի Լեժանդր |
Պարգևներ | |
Հայր | Nicolas-Gabriel Galois? |
Ստորագրություն | |
Évariste Galois Վիքիպահեստում |
Գալուան ստեղծել է նաև աղմկակայուն կոդավորման տեսության հիմքերը, առանց որի հնարավոր չէր լինի իրականացնել թվային տեղեկույթի և թվային հեռուստատեսության հաղորդումները։