Էրեբունի (վարչական շրջան)
From Wikipedia, the free encyclopedia
Էրեբունի շրջան, շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ընդգրկում է քաղաքի հարավարևելյան հատվածը՝ զբաղեցնելով 4880 հեկտար տարածք։
Արագ փաստեր Էրեբունի, Երկիր ...
Էրեբունի շրջանի համայնապատկերը համանուն ամրոցից | |
Երկիր | Հայաստան |
Կարգավիճակ | Երևանի վարչական բաժանում |
Մտնում է | Երևան |
Վարչական շրջանի ղեկավար | Հակոբ Բալայան |
Բնակչություն | 126 100 մարդ (2015)[1] |
Տարածք | 48 կմ² |
Հիմնադրված է | 1939 թ. |
yerevan.am/am/districts/erebuni/ | |
Փակել
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրեբունի (այլ կիրառումներ)
Սահմանակից է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաև Հայաստանի Կոտայքի և Արարատի մարզերին։ Համաձայն 2015 թվականի վիճակագրական տվյալների՝ շրջանն ունի 126.100 բնակիչ[2]։
Ներկայումս Էրեբունու շրջանի ղեկավարն է Հակոբ Բալայանը[3]։