Էրոս Ռամացոտի
From Wikipedia, the free encyclopedia
Էրոս Լուչանո Վալտեր Ռամացոտի (իտալ.՝ Eros Luciano Walter Ramazzotti, իտալ.՝ Eros Ramazzotti, հոկտեմբերի 28, 1963(1963-10-28)[2], Հռոմ, Իտալիա), իտալացի երգիչ և երգահան[3]։ Իտալացի առավել հանրահայտ երգիչներից մեկը, հայտնի ոչ միայն Եվրոպայի անգլալեզու երկրներում, այլ նաև իսպանալեզու երկրներում, քանի որ իր ալբոմների մեծամասնությունը նա թողարկել է իտալերեն և իսպաներեն լեզուներով[4]։
Էրոս Ռամազոտի | |
---|---|
Էրոս Ռամացոտին 2009 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Eros Ramazzotti |
Ի ծնե անուն | Էրոս Լուչանո Վալտեր Ռամացոտի Eros Luciano Walter Ramazzotti |
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1963 (60 տարեկան) Հռոմ |
Երկիր | Իտալիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ, երգահան |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Arista, BMG International, RCA International |
Կապված | Շեր, Թինա Թերներ |
Ամուսին | Marica Pellegrinelli?[1] և Միշել Հունցիկեր |
Պարգևներ | |
Կայք | Պաշտոնական կայք |
Eros Ramazzotti Վիքիպահեստում |
1984 թվականից Ռոմացոտին թողարկել է 11 ստուդիական ալբոմներ, մեկ մինյոն, երեք հավաքածուներ, երեք համերգային ալբոմներ, ինչպես նաև 46 սինգլներ, որոնցից յուրաքանչյուրը բարձր դիրքեր է ունեցել բազմաթիվ եվրոպական երկրների հիթ-շքերթներում, ինչպես նաև Հարավային և Կենտրոնական Ամերիկայում։ Ռամազոտին վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայնագրություն իր 25-ամյա կարիերային ընթացքում[5]։
Երգիչը դուետներ է կատարել այնպիսի անվանի արտիստների հետ, ինչպիսին են Շերը, Թինա Թերները, Անդրեա Բոչելլին, Փեթսի Քենսիթը, Ադրիանո Չելենտանոն, Ջո Կոկերը, Անասթեյշան, Անի Լորակը, Լուչանո Պավարոտին, Ռիկի Մարտինը և շատ այլ կատարողների հետ։
Միջազգային ճանաչումն առաջին անգամ Ռամազոտիին գալիս է 1993 թվականին, «Tutte storie» ալբոմի թողարկումից հետո, որի հետ նրան հաջողվում է մտնել լավագույն հնգյակը յուրաքանչյուր երկրում, որում թողարկվել էին նրա նախկին ալբոմները։ «Tutte storie» ալբոմի վեց միլիոն օրինակի վաճառքից հետո 1994 թվականին նա պայմանագիր է կնքում «BMG International»-ի հետ[6]։ Կատարողի հաջողությանը մեծապես նպաստում է նրա յուրօրինակ բարձր ձայնը[7]։