Էքսմուր
From Wikipedia, the free encyclopedia
Էքսմուր (անգլ.՝ Exmoor), աշխարհագրական տեղամաս Հարավարևմտյան Անգլիայի Սոմերսեթ կոմսության արևելյան և Դևոն կոմսության հյուսիսային մասերում։ Այն իր անունը ստացել է Էքս գետի պատվին, որը սկիզբ է առնում այս տարածքի կենտրոնական մասից։ Էքսմուրը 76 կմ² մակերես ունեցող, հնագույն թագավորական որսորդական անտառի մնացորդ է (1815-1818 թվականներ)։ 1815 թվականին թագավորին տրամադրվեց անտառի 41,5 կմ²-ին, որի մեջ մտնում էր նաև Էքսմուրական համայնքը՝ Սիմոնսբաթում գտնվող իր ծխական եկեղեցով։ 1818 թվականին այն վաճառվեց մասնավոր սեփականատիրոջ[1]։ 692,8 կմ² (Սոմերսեթ 71%, Դևոն 29%[2]) մակերես ունեցող ազգային պարկի մեջ, բացի Էքսմուրից, մտնում են նաև Բրենդոնի բլուրները, Իստ-Լինի գետահովիտը, Փորոլոքի հովիտը և Բրիստոլի ծոցի 55 կիլոմետր ափամերձ հատվածը։
Արագ փաստեր Էքսմուր, Տեսակ ...
Տեսակ | royal forest? և moorland? |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Վարչատարածք | Somerset West and Taunton?, North Devon? և Mid Devon? |
Հիմնվել է | 1954 |
Մակերես | 692 |
Երկարություն | 65 կմ |
Լայնություն | 20 կմ |
ԲԾՄ | 519 մետր |
Անվանված է | Էքս |
Փակել