Ընկերակից կենդանի
From Wikipedia, the free encyclopedia
Ընկերակից կենդանի[1][2][3][4], տնային կենդանիներին բնութագրող տերմին։ Այդպիսի կենդանիներին մարդը պահում է իր տանը՝ հաղորդակցվելու և դրական հույզեր ստանալու նպատակով։ Նման տնային կենդանիները, այդպիսով, հակադրվում են գյուղատնտեսական կենդանիներին, որոնք պահվում են մսի և կաթնամթերքի, բրդի և այլնի արտադրության համար կամ աշխատում են որպես անասուն։ Ընկերակից կենդանիների շարքում, ոչ հաճախ, բայց հանդիպում են նաև վայրի կենդանիներ` հատուկ ձևերով ընտելացվելուց հետո։
Ավանդական և ամենատարածված ընկերակից կենդանիները կատուներն ու շներն են։ Հաճախ որպես ընկերակից կենդանիներ հանդիպում են թռչուններ (հիմնականում ՝ թութակներ, դեղձանիկներ և տնային աղավնիներ, երբեմն՝ նաև կորվիդներ), կրծողներ (ծովախոզուկներ, դեկորատիվ առնետներ, hամստերներ, շինշիլաներ, սկյուռիկներ), տնային նապաստակներ, ձկներ։ Նույնիսկ հանդիպում են կապիկներ, խոզեր (թզուկ և վիետնամական ճարպոտ խոզեր), աղվեսներ (երկու տեսակ՝ տնային սև֊շագանակագույն աղվես և ֆենեք աղվես), կունիներ (ֆերմեր), սողուններ (կրիա, օձեր, մողեսներ, կոկորդիլոս), հոդվածոտանիներ (օրինակ՝ տարանտուլայի սարդեր, Մադագասկարյան ֆշշացնող ուտիճեր և այլ միջատներ)։
Որոշ չափով, ընկերակից կարող են լինել նաև գյուղատնտեսական կենդանիները՝ ձի, ավանակ, ուղտ, փիղ (Հնդկաստանում և հարևան երկրներում), եղջերու (հեռավոր հյուսիսային ժողովուրդների շրջանում), ինչպես նաև լամա (Հարավային Ամերիկայում)։ Վերջերս շատերը որպես ընկերակից կենդանի են պահում ձիերին (սովորական կամ գաճաճ), ինչպես նաև պոնիներին։ Նրանք միատեղում են ընկերակից կենդանիների գործառույթները. պաշտպանում են տիրոջը և նրա ունեցվածքը, ուղեկցում են կույրերին՝ ինչպես շունը, և կատվի նման ոչնչացնում են կրծողներին։ Հնդկաստանում փղեր պահելու ավանդույթը (օրինակ՝ որպես պաշտամունքային կենդանիներ) բավականին հին է։
Ամենատարածված ընտանի կենդանիները առանձնանում են մարդկանց հանդեպ հանդուրժողական վերաբերմունքով և զվարճալի կերպարով, ունեն գրավիչ տեսք։