Թագավորական հավաքածու
From Wikipedia, the free encyclopedia
Թագավորական հավաքածու (անգլ.՝ Royal Collection), Բրիտանական թագավորական ընտանիքի արվեստի հավաքածու։ Աշխարհի` արվեստի ամենամեծ մասնավոր հավաքածուն է[1][2]։
Հավաքածուն պատկանում է Եղիսաբեթ II-ին[3] և վերահսկվում է թագավորական հավաքածուի խնամակալության կողմից, որը Մեծ Բրիտանիայի թագավորական տնտեսության մասնաճյուղն է։ Հավաքածուն տարածված է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 13 գրավված և պատմական թագավորական բնակավայրերում։ Հավաքածուի մի շարք նմուշներ թագուհուն են պատկանում գահի իրավունքով, այլ նմուշներ՝ մասնավոր անհատի իրավունքով[4]։ Հավաքածուն ներառում է ավելի քան մեկ միլիոն նմուշ[5], այդ թվում՝ 7,000 գեղանկարներ, 30,000 ջրաներկ և գծանկարներ, շուրջ 500,000 տպագրություն[5][6], ինչպես նաև լուսանկարներ, գոբելեններ, կահույք, կերամիկա, գրքեր, քանդակներ, թագավորական զարդեր։
Որոշ շենքեր, որտեղ տեղակայված է հավաքածուն, օրինակ Հեմփթոն Քորթը, բաց են հանրության համար, և թագավորական ընտանիքն այնտեղ չի բնակվում, մինչդեռ մյուսներում, օրինակ՝ Վինձոր ամրոցում, բնակվում են և այն բաց է հանրության համար։ Բուքինգհեմյան պալատում գտնվող թագուհու հավաքածուն Լոնդոնում կառուցվել է հատուկ ցուցադրելու հավաքածուի նմուշները հերթափոխության հիմունքներով։ Էդինբուրգի Հոլիրուդ պալատի հարևանությամբ կա թագուհու հավաքածուին նման հավաքածու, ինչպես նաև Վինձորի ամրոցում՝ Գծանկարների պատկերասրահ։ Թագավորական զարդերը ցուցադրվում են Լոնդոնի աշտարակի Ոսկերչական տանը։
Աշխարհի շատ թանգարաններ իրենց ժամանակավոր ցուցադրություններում ներկայացնում են հավաքածուի շուրջ 3000 նմուշներ[5]։