Թաիլանդի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Թաիլանդի տնտեսությունը հիմնված է արտահանման վրա, որը 2021 թվականին կազմել է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 58 տոկոսը[1]։ Թաիլանդը նոր արդյունաբերական երկիր է, որի ՀՆԱ-ն կազմում է 17,367 տրիլիոն բահտ (495 ԱՄՆ դոլար միլիարդ) 2022 թվականին այն հանդիսացել է Ասիայի 9-րդ խոշոր տնտեսությունը[2]։ 2018 թվականի դրությամբ Թաիլանդում միջին գնաճը կազմել է 1,06%[3] և հաշվի հավելուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 7,5%-ը[4]։ Երկրի դրամական արժույթը՝ թաիալնդական բահտը 2017 թվականին եղել է տասներորդ ամենահաճախ օգտագործվող համաշխարհային դրամական արժույթը[5]։
Ենթակատեգորիա | • Համաշխարհային տնտեսություն • Ասիայի տնտեսություն | |
---|---|---|
Երկիր | Թաիլանդ | |
Վայր | Թաիլանդ | |
Անվանական ՀՆԱ | 455 220 920 571,129 ԱՄՆ դոլար | |
Մեկ շնչի հաշվով անվանական ՀՆԱ | 6595 ԱՄՆ դոլար | |
ՀՆԱ (ԳՀ) | 1 236 472 138 879 միջազգային դոլար | |
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ ԳՀ | 17 910,149 միջազգային դոլար | |
Իրական ՀՆԱ-ի աճի տեմպ | 3,2±0,1 տոկոս | |
Ընդհանուր պահուստներ | 202 538 295 197 ԱՄՆ դոլար | |
Գնաճի մակարդակ | 1,1±0,1 տոկոս |
Արդյունաբերության և սպասարկման ոլորտները Թաիլանդի համախառն ներքին արդյունքի հիմնական ոլորտներն են, որոնցից առաջինը կազմում է ՀՆԱ-ի 39,2 տոկոսը։ Թաիլանդի գյուղատնտեսական բաժինն արտադրում է ՀՆԱ-ի 8,4 տոկոսը, ինչի ցուցանիշը ցածր է առևտրի և լոգիստիկայի և կապի ոլորտներից, որոնք կազմում են ՀՆԱ-ի համապատասխանաբար 13,4 և 9,8 տոկոսը։ Շինարարության և հանքարդյունաբերության ոլորտը 4,3 տոկոսով ավելացնում է երկրի համախառն ներքին արդյունքը։ Ծառայությունների այլ ոլորտները (ներառյալ ֆինանսական, կրթական, հյուրանոցային ու ռեստորանային ոլորտները) կազմում են երկրի ՀՆԱ-ի 24,9 տոկոսը[6]։ Հեռահաղորդակցությունը և ծառայությունների առևտուրը հանդես են գալիս որպես արդյունաբերական ընդլայնման և տնտեսական մրցունակության կենտրոններ[7]։
Թաիլանդը երկրորդ ամենամեծ տնտեսություն ունեցող երկիրն է Հարավարևելյան Ասիայում՝ Ինդոնեզիայից հետո։ Նրա մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 247,828 բահտ (7,069 ԱՄՆ դոլար) 2022 թվականին[8], այն զբաղեցնում է չորրորդ տեղը Հարավարևելյան Ասիայի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ում՝ Սինգապուրից, Բրունեյից և Մալայզիայից հետո։ 2018 թվականի հուլիսին Թաիլանդն ունեցել է 237,5 միլիարդ ԱՄՆ դոլարի միջազգային պահուստներ[9], որը մեծությամբ երկրորդն է Հարավարևելյան Ասիայում (Սինգապուրից հետո)։ Ընթացիկ հաշվի մնացորդում նրա ավելցուկը զբաղեցնում է աշխարհի տասներորդ տեղը՝ 2018 թվականին այն կազմել է 37,898 միլիարդ ԱՄՆ դոլար[10]։ Արտաքին առևտրի ծավալով Թաիլանդը երկրորդ տեղն է զբաղեցնում Հարավարևելյան Ասիայում՝ Սինգապուրից հետո[11]։
Ազգը սոցիալական և զարգացման ցուցանիշներով Համաշխարհային բանկի կողմից ճանաչվել է որպես «զարգացման հաջողության մեծ պատմություններից մեկը»[12]։ Չնայած մեկ շնչին բաժին ընկնող համախառն ազգային եկամուտին (ՀԱԵ)՝ 7090 ԱՄՆ դոլար[13] և Մարդկային զարգացման ինդեքսում (ՄԶԻ) 66-րդ տեղն է զբաղեցնում, աղքատության ազգային շեմից ցածր մարդկանց տոկոսը 1988 թվականից մինչև 2016 թվականն ընկած ժամանկահատվածում 65,26 տոկոսից նվազել է մինչև 8,61 տոկոսի՝ ըստ Տնտեսական և սոցիալական զարգացման ազգային խորհրդի (NESDC) աղքատության նոր ելակետի[14]։
Թաիլանդն աշխարհում գործազրկության ամենացածր մակարդակ ունեցող երկրներից մեկն է, այն 2014 թվականի առաջին եռամսյակում մեկ տոկոս է արձանագրվել։ Դա պայմանավորված է բնակչության մեծ մասով, որն աշխատում է կենսապահովման գյուղատնտեսությունում կամ այլ խոցելի զբաղվածությամբ (սեփական հաշվին աշխատանք և չվճարվող ընտանեկան աշխատանք)[15]։