Թավաքքուլ Քարման
From Wikipedia, the free encyclopedia
Թավաքքուլ Աբդ ալ-Սալամ Քարման (արաբ․՝ توكل عبد السلام خالد كرمان Tawakkul 'Abd us-Salām Khalid Karmān, ինչպես նաև` Ռոմանիզեդ Թավակուլ[11], «Թավակել»[12][13][14]) (փետրվարի 7, 1979(1979-02-07)[1][2][1], Թաիզ, Ta'izz Governorate[3][14]), եմենցի լրագրող, քաղաքական գործիչ և մարդու իրավունքների ակտիվիստ։ 2005 թվականին համահիմնադրել և ղեկավարում է «Կին լրագրողներն առանց շղթաների» խումբը[11]։ 2011 թվականին Արաբական գարնան մաս կազմող Եմենի ապստամբության ժամանակ դարձել է հանրային դեմք։ Եմենցիները նրան անվանել են «Երկաթե կին» և «Հեղափոխության մայր»[15][16]։ 2011 թվականին եղել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համադափնեկիր[17]՝ դառնալով առաջին եմենցին, առաջին արաբը[18], երկրորդ մուսուլմանը և ցայսօր երկրորդ ամենաերիտասարդ մարդը, որն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին[19]։
Թավաքքուլ Քարման արաբ․՝ توكل عبد السلام خالد كرمان | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1979(1979-02-07)[1][2][1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Թաիզ, Ta'izz Governorate[3] |
Քաղաքացիություն | Եմեն[4][5][6] |
Կրոն | մուսուլման[7] |
Կրթություն | Sanaa University?, Ալբերտայի համալսարան և University of Massachusetts Lowell? |
Մասնագիտություն | հակապատերազմային ակտիվիստ, լրագրող, քաղաքական գործիչ և իրավապաշտպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նոբելյան կանանց նախաձեռնություն[10] |
Կայք | tawakkolkarman.net tkif.org/en/ |
Tawakkol Karman Վիքիպահեստում |
Կարմանն իր երկրում հանրաճանաչություն է ձեռք բերել 2005 թվականին՝ որպես եմենցի լրագրող, և որպես բջջային հեռախոսների լրատվական ծառայության լիցենզիայի մերժման փաստաբան, որից հետո գլխավորել է մամուլի ազատության ցույցերը։ 2007 թվականին նա շաբաթական բողոքի ցույցեր է կազմակերպել՝ բարեփոխումների խնդիրները ընդլայնելու համար[11][20]։ 2011 թվականին, երբ թունսիեցիները տապալել են Զին ալ Աբիդին բեն Ալիի կառավարությունը, նա վերաուղղորդել է Եմենի բողոքի ցույցերը «Ժասմինի հեղափոխության» աջակցելու համար։ Նա նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի ռեժիմը տապալելու համար մղվող ցույցերի կարկառուն ներկայացուցիչներից էր[21] (հունվարի 14-ին տեղի է ունեցել պատմությանը հայտնի «Ժասմինի հեղափոխությունը»։ Բեն Ալին ընտանիքով փախել էր երկրից և փախուստի հաջորդ օրը հեռացվել պաշտոնից։ Հեղաշրջմանը մի ամիս նախորդել են ժողովրդական ընդվզումները։ Հեղափոխությունը սկիզբ է դրել տարածաշրջանի ընդվզումներին։ Փողոցային բողոքի ցույցերի ճնշման տակ փետրվարի 11-ին հրաժարական է տվել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը)։
WikiLeaks-ի Սաուդյան արտահոսքը ցույց էր տվել, որ Սաուդյան Արաբիայի հանրային դատապարտման ժամանակ նա գաղտնի հանդիպումներ է ունեցել արաբների հետ՝ նրանցից աջակցություն ստանալու համար։ Կարմանը գնահատել է արաբների անցումային համաձայնագիրը, որը մի շարք հեղափոխականների համար դիտարկվում էր որպես հեղափոխական դավաճանություն։ Նա մեղադրում էր Աբդ Ռաբբուհ Մանսուր Հադիին Ալ-Քաիդային և Հութիներին աջակցելու համար[22]։