Թելանյութերի գզում
From Wikipedia, the free encyclopedia
Թելանյութերի գզում, մանածագործական և թաղիքի արտադրության հիմնական գործընթաց։ Թելանյութի փնջերը բաժանվում են մանրաթելերի, որոնք մասամբ ուղղվում են, միախառնվում, ապա հեռացվում են խառնուկներն ու կարճ թելիկները։ Թելանյութի փափկացված զանգվածը վերածվում է անընդմեջ միաձույլ արտադրանքի՝ ժապավենի կամ նախաթելի։
Գզումը կատարվում է գզիչ մեքենաների աշխատանքային օրգանների ասեղնավոր մակերևույթներով։