Թյուրքացում
From Wikipedia, the free encyclopedia
Թյուրքացում (թուրքերեն՝ Türkleştirme), թյուրքական հասարակության մեջ ոչ թյուրքական ծագում ունեցող ազգերի լեզվական ասիմիլյացիայի գործընթաց, որի ընթացքում տեղի է ունեցել էթնիկ խմբի կամ ամբողջ էթնոսի լեզվի կորուստ և դրա փոխարինում թյուրքական որևէ մի լեզվով[1]։ Թյուրքացման գործընթացը հիմնականում տեղի է ունեցել XI-XV դարերի թյուրքական միգրացիայի ժամանակ։ Որոշ դեպքերում, օրինակ Օսմանյան կայսրությունում, թյուրքացումը քրիստոնեական ազգերի իսլամացման հետևանք էր, չնայած այն հանգամանքին, որ որոշ թյուրքալեզու ազգեր քրիստոնեության հետևորդներ են (գագաուզներ, չուվաշներ, յակուտներ) կամ էլ բուդդիստներ (տուվացիներ)։