Թոմ Բրենդս
From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Նելսոն «Թոմ» Բրենդս, II (անգլ.՝ Thomas Nelson «Tom» Brands. ապրիլի 9, 1968(1968-04-09), Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի ազատոճային ըմբիշ։ 1996 թվականին Ատլանտայում անցկացված ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն մինչև կիլոգրամ 62 քաշային կարգում[1]։ 1993 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն[2]։ 1995 թվականի համաամերիկյան խաղերի հաղթող։ Աշխարհի գավաթի 1994 և 1995 թվականների խաղարկությունների հաղթող։
Թոմ Բրենդս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 9, 1968(1968-04-09) (56 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ |
165 սանտիմետր |
Հանդես է եկել նախ՝ Շելդոնի ավագ դպրոցի / Sheldon High School, ապա՝ Այովայի համալսարանի թիմերում։ Չորս անգամ հռչակվել է համաամերիկյան (1989 - 1992 թթ.), երեք անգամ՝ NCAA Division I-ի (1990, 1991 և 1992 թվականներին) չեմպիոն։ 1992 թվականին նրան է շնորհվել Outstanding Wrestler/Ականավոր ըմբիշ տիտղոսը[3]։ Երեք անգամ հաղթել է այսպես կոչված՝ Մեծ տասնյակի առաջնու թյուններում (1989, 1991-1992)[4]։ Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո դարձել է Այովա Հոուքայզի, որոշ տարիներ՝ նաև ԱՄՆ-ի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ[5] և այդ ասպարեզում նույնպես նվաճումների հասել, քանիցս ճանաչվել տարվա լավագույն մարզիչ։
2001 թվականին Թոմ Բրենդսը ներառվել է Այովա նահանգի մարզական ըմբշամարտության փառքի սրահում[6], 2002 թվականին էլ՝ ԱՄՆ-ի մարզական ըմբշամարտության ազգային փառքի սրահում[7]։
Նրա երկվորյակ եղբայրը ՝ Թերրի Բրենդսը, նույնպես ազատոճային ըմբիշ էր, հանդես է եկել մեկ աստիճանով ցածր քաշային կատրգում[8], 2000 թվականին Սիդնեյում անցկացված օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր։ Երկու եղբայրներին էլ մարզել է ամերիկացի ազատոճային ճանաչված ընբիշ և մարզիչ, 1972 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն Դեն Գեյբլը[9]։