Թորի Ամոս
From Wikipedia, the free encyclopedia
Թորի Ամոս (անգլ.՝ Tori Amos, ծնված՝ Միրա Էլեն Ամոս, օգոստոսի 22, 1963(1963-08-22)[2][3][4], Նյութոն, Հյուսիսային Կարոլինա, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան ու դաշնակահարուհի։ Կրթությամբ դասական երաժիշտ է, ձայնը մեցո-սոպրանո է[6][7]։ 80-ականներին Ամոսը Y Kant Tori Read սինթփոփ խմբի առաջնորդն էր։ 90-ականների սկզբից անցել է սոլո գործունեության՝ դառնալով այդ ժամանակաշրջանի առաջատար երգչուհի-երգահաններից մեկը։ Նա եղել է այն հազվագյուտ ալտերնատիվ ռոք կատարողներից, որը դաշնամուր է օգտագործել որպես իր հիմնական գործիք։ Նրա հիթերից են Crucify-ը (Խաչել), Silent All These Years-ը (Լուռ այս տարիների ընթացքում), God-ը (Աստված), Professional Widow-ն (Պրոֆեսիոնալ այրի), Spark-ը (Կայծ), 1000 Oceans-ը (1000 օվկիանոս) և A Sorta Fairytale-ը (Մի տեսակ հեքիաթ)։
Թորի Ամոս | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Myra Ellen Amos |
Նաև հայտնի է որպես | Tori Amos և Tori[1] |
Ծնվել է | օգոստոսի 22, 1963(1963-08-22)[2][3][4] (60 տարեկան) Նյութոն, Հյուսիսային Կարոլինա, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք, բարոկո փոփ, արտ ռոք և դասական երաժշտություն[5] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, դաշնակահարուհի, կոմպոզիտոր, երաժիշտ, ստուդիական երաժիշտ և կլավեսինահար |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր[5], երգեհոն, Համոնդի երգեհոն, Ֆիսհարմոն, սինթեզատոր, ռոդես-պիանո և վոկալ[5] |
Լեյբլ | Atlantic Records, Գերմանական գրամոֆոն, Epic Records և Island Records |
Կրթություն | Montgomery College?, Պիբոդիի համալսարան և Richard Montgomery High School? |
Անդամակցություն | Y Kant Tori Read? |
Պարգևներ | |
Կայք | toriamos.com |
Ստորագրություն | |
Tori Amos Վիքիպահեստում |