Թրոնհեյմս ֆյորդ
From Wikipedia, the free encyclopedia
Թրոնհեյմս ֆյորդ (նորվ.՝ Trondheimsfjorden), երկարությամբ Նորվեգիայի երրորդ ֆյորդը։ Ունի 130 կմ երկարություն[1]։
Թրոնհեյմս ֆյորդ | |
---|---|
Տեսակ | ֆյորդ |
Երկիր | Նորվեգիա |
Վարչատարածք | Տրյոնդելագ |
Երկարություն | 130 կմ |
Խորություն | 617 մետր |
Մասն է | Նորվեգական ծով |
Լիճ հոսող գետ | Orkla?, Nidelva?, Gaula?, Verdalselva?, Homla?, Q11293544?, Ilabekken?, Q19370989?, Mossa? և Q20113160? |
Գտնվում է Կենտրոնական Նորվեգիայի արևմտյան մասում և իրենից ներկայացնում է Նորվեգական ծովի ծոց։ Ձգվում է Էրլանի արևմուտքից դեպի Սթեինհերի հյուսիս։ Թրոնհեյմս ֆյորդի ափին գտնվում է Թրոնհեյմ քաղաքը, որի պատվին էլ ֆյորդը ստացել է իր անվանումը[1]։
Թրոնհեյմս ֆյորդի առավելագույն խորությունը 617 մետր է և վարչատարածքային առումով գտնվում է Ագդանես կոմունայում։ Ֆյորդի ամենամեծ կղզիները Իթերյո և Թյոուտրա կղզիներն են, որոնք համապատասխանաբար ունեն 28 կմ² և 1,5 կմ² մակերես[1]։
Թրոնհեյմի դիմաց գտնվում է Մունկհոլմեն ոչ մեծ կղզին, որը աշխարհի տարբեր վայրերի զբոսաշրջիկներին գրավում է իր տեսարժան վայրերով։ Այստեղ է գտնվում 1100-1537 թվականների ընթացքում կառուցված Բենեդիկտյան վանքը, 1680-1850 թվականների բանտը, 17-19-րդ դարերի ռազմական ամրություններ և Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած գերմանական հակաօդային պաշտպանության համալիրը։ Ֆյորդի մուտքի մոտ գտնվում են նաև բազմաթիվ այլ փոքր կղզիներ[1]։
Թրոնհեյմս ֆյորդը դեռևս վիկինգների ժամանակաշրջանից հանդիսացել է ծովային կարևոր երթուղի և մնում է այդպես մինչ օրս[1]։