Ժանտախտի բժիշկ
From Wikipedia, the free encyclopedia
Ժանտախտի բժիշկ, (անգլ.՝ plague doctor, գերմ.՝ Pestarzt, իտալ.՝ physici epidemeie), միջնադարում և վերածննդի ժամանակ Եվրոպայում մասնագիտացված բժիշկ, որի հիմնական պարտականությունը բուբոնային ժանտախտ («սև մահ») բուժելն էր՝ հատկապես համաճարակի տարիներին։ Ժանտախտի բժիշկներին վճարել է քաղաքը, այդ պատճառով նրանք բուժել են և՛ հարուստներին, և՛ աղքատներին[1]։ 17-րդ դարից սկսած ժանտախտի բժիշկների տարբերիչ հատկանիշներն են դարձել հատուկ պաշտպանիչ արտահագուստը և կտուցով դիմակը։ Յուրահատուկ տեսքի և նրանց վերագրվող առեղծվածային հատկությունների պատճառով ժանտախտի բժիշկները նշանակալի ազդեցություն են թողել եվրոպական մշակույթի վրա՝ հատկապես համապատասխան կերպարի հայտնվելը վենետիկյան «Կոմեդիա դել արտե»-ում և բժշկի դիմակը հիշեցնող հայտնի վենետիկյան կտուցով դիմակը։