Ժան-Ֆրանսուա Ստևենեն
From Wikipedia, the free encyclopedia
Ժան-Ֆրանսուա Ստևենեն ( ֆր.՝ Jean-François Stévenin ; Ապրիլի 23 , 1944, Lons-le-Saunier, Jura դեպարտամենտ, Ֆրանսիա - հուլիսի 27, 2021, Neuilly-sur-Seine, Hauts-de-Seine Department, Ֆրանսիական Հանրապետություն ), ֆրանսիացի դերասան և կինոռեժիսոր։ Խաղացել է ավելի քան 100 ֆիլմերում[5]։ Աշխատել է նաև որպես ռեժիսորի օգնական և, բացի այդ, որպես գլխավոր ռեժիսոր՝ նկարահանել է երեք ֆիլմ՝ «Լեռնանցքը»[fr] ( Le Passe-montagne, 1978), Double messiers[fr] (1986) և «Միշկա»[fr] ( Mischka, 2002)[6]։ «Լեռնանցքը» ֆիլմի համար 1979 թվականին արժանացել է Վենետիկի կինոփառատոնի FIPRESCI/ՖԻՊՐԵՍԻ մրցանակի։ 1983 թվականին առաջադրվել է «Սեզար» կինոմրցանակի «Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարում» անվանակարգում։
Ժան-Ֆրանսուա Ստևենեն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 23, 1944(1944-04-23)[1][2][3] |
Ծննդավայր՝ | Լոն-լե-Սոնիե, Յուրա, Ֆրանսիա[3] |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 27, 2021(2021-07-27)[4][3] (77 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Նյոյի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա[4][3] |
Քաղաքացիություն՝ | Ֆրանսիա |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, աուդիոգրքեր կարդացող և մոնտաժող |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0836681 |
Նրա բոլոր չորս երեխաները՝ Սագամորը (1974), Ռոբինսոնը (1981), Սալոմեան (1985) և Պիեռը (1995), նույնպես դերասան են դարձել[6][7][8][9]։