Ժելեզնովոդսկ
քաղաք Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում / From Wikipedia, the free encyclopedia
Ժելեզնովոդսկ, քաղաք ՌԴ Ստավրոպոլի երկրամասում, բալնեոլոգիական առողջարան Ժելեզնայա լեռան լանջին։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ժելեզնովոդսկ | |||||
ռուս.՝ Железноводск | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Դաշնային սուբյեկտ | Ստավրոպոլի երկրամասՍտավրոպոլի երկրամաս | ||||
Քաղաքային օկրուգ | Ժելեզնովոդսկի քաղաքային օկրուգ | ||||
Հիմնադրված է | 1810 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1917 թվականից | ||||
Մակերես | 93,13[1] կմ² | ||||
ԲԾՄ | 599 մ | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||||
Բնակչություն | 24 800 մարդ (2016) | ||||
Ագլոմերացիա | 90 200 | ||||
Ազգային կազմ | ռուսներ, հայեր, ուկրաինացիներ, հույներ | ||||
Կրոնական կազմ | քրիստոնյաներ | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +7 87932 | ||||
Փոստային դասիչ | 357400 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 26, 126 | ||||
ՍՎՏԲՀԴ | 07412 | ||||
Պաշտոնական կայք | gorodminvody.ru (ռուս.) | ||||
| |||||
Ընդգրկված է «Կովկասյան հանքային ջրեր» առողջարանների խմբում։ Երկաթգծով (6 կմ) միացած է Բեշտաու կայարանի հետ (Միներալնիե Վոդի–Կիսլովոդսկ գծի վրա)։ Ունի 24 հզ. բնակիչ (2021)։ Առողջարան է XIX դ. սկզբից, քաղաք՝ 1917 թվականից։
Ամառը տաք է, չոր (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 21 °C), ձմեռը՝ չափավոր մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ –4 °C): Բուժիչ միջոցները՝ քիմիական միանման կառուցվածքով՝ ածխաթթվային հիդրոկարբոնատ–սուլֆատային նատրիում–կալցիումային սառը՝ 11,2 °C (Կեգամովսկի) և տաք՝ մինչև 55 °C (Սլավյանովսկի) աղբյուրներն են։ Խմելու և տարաների լցման համար օգտագործվում է Սլավյանովսկի աղբյուրի ջուրը։
Ժելեզնավոդսկում բուժում են ստամոքսա-աղիքային, միզա-սեռական համակարգերի հիվանդությունները և նյութափոխանակության խանգարումները։ Գործում են խոշոր առողջարանների համալիրներ, ցեխաբուժարան։