Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայան
From Wikipedia, the free encyclopedia
Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայան (կատ.՝ Aeroport de Girona — Costa Brava, իսպ.՝ Aeropuerto de Gerona-Costa Brava) - միջազգային օդանավակայան Իսպանիայի հյուսիս-արևելքի Կատալոնիայի ինքնավար մարզում, տասներկու կիլոմետր հեռու Ժիրոնա քաղաքից։ Օդանավակայանը լավ աշխատում է Բարսելոնայի, Կոստա-Բրավայի և Պիրենեյների հետ։
Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայան | |||
---|---|---|---|
IATA: none – ԻԿԱՕ: none | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Քաղաքացիական | ||
Տեղագրություն | Իսպանիա, Ժիրոնա | ||
Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայանը կառուցվել է 1965 թվականին, սակայն տարբերվում էր միայն ուղևորահոսքի փոքր քանակությամբ։ 2000-ականների սկզբին ուղևորափոխադրումները կտրուկ աճեցին ՝ «Ryanair» ավիաընկերության որոշման շնորհիվ, որի արդյունքում Ժիրոնան պետք է դառնար օդանավակայան հանգույց, որտեղ վայրէջք կկատարեին տարբեր ինքնաթիռներ։ Վերջին վեց տարվա ընթացքում ուղևորափոխադրումների թիվն աճել է ավելի քան տասն անգամ․ 2002 թվականին 557 000-ից մինչև 5 510 970 ուղևոր 2008 թվականին[1]։
Ժիրոնայի օդանավակայանը հաճախ օգտագործվում է որպես Բարսելոնայի այլընտրանքային օդանավակայան, քանի որ այն գտնվում է Բարսելոնայի հյուսիսից 74 կիլոմետր[2]։ Օդանավակայանից Բարսելոնա կարելի է հասնել առանց կանգառի, ավտոբուսով կամ գնացքով։