Ժուժա Կոնչ
From Wikipedia, the free encyclopedia
Ժուժա Կոնչ (հունգ.՝ Koncz Zsuzsa , մարտի 7, 1946(1946-03-07)[1][2], Pély, Heves District, Հևեշ, Հունգարիա), հունգարացի փոփ-երգիչ, ում երգերը երբեմն խիստ քաղաքական քննադատություն էին արտահայտում երկրի մինչև 1990-ական թվականների քաղաքական համակարգի հանդեպ։ Նրա կարիերան սկսվել է 1962 թվականին, Ki mit tud? տաղանդների մրցույթում[3]։ Նա ելույթներ է ունեցել մի շարք խմբերի ու երաժիշտների հետ։ 1970-ականներին նա մի քանի հաջողված հյուրախաղեր է ունեցել արտերկրում, հիմնականում` սոցիալիստական ճամբարի երկրներում, ինչպես նաև` Արևմտյան Գերմանիայում (երբեմն գերմանախոս երկրներում հանդես գալով Շուշա Կոնչ կամ Ժանա Կոնչ անուններով)։ Ելույթներ է ունեցել նաև Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում։ Նա շատ հայտնի է Հունգարիայում, նրա մի քանի երգեր հունգարական ֆոլկլորի մաս են կազմում։ Դրանցից են 'A Kárpáthyék lánya', 'Ha én rózsa volnék' և 'Valahol egy lány' երգերը։
Ժուժա Կոնչ | |
---|---|
Բնօրինակ անուն | հունգ.՝ Koncz Zsuzsa |
Նաև հայտնի է որպես | Jana Koncz |
Ծնվել է | մարտի 7, 1946(1946-03-07)[1][2] (78 տարեկան) Pély, Heves District, Հևեշ, Հունգարիա |
Երկիր | Հունգարիա |
Մասնագիտություն | երգչուհի և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Miklós Boldizsár? |
Պարգևներ | |
Կայք | konczzsuzsa.hu |
Ստորագրություն | |
Zsuzsa Koncz Վիքիպահեստում |