Ինգմար Բերգման
From Wikipedia, the free encyclopedia
Էրնստ Ինգմար Բերգման (շվեդ.՝ Ernst Ingmar Bergman [ˈɪŋmar ˈbærjman], հուլիսի 14, 1918(1918-07-14)[1][2][3][…], Ուպսալա, Շվեդիա[4] - հուլիսի 30, 2007(2007-07-30)[2][5][6][…], Fårö parish, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[4]), կինոյի և թատրոնի շվեդ նշանավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, դերասան։ Ճանաչված է որպես հեղինակային կինոյի մեծագույն ռեժիսորներից մեկը[14]։
Ինգմար Բերգման շվեդ.՝ Ernst Ingmar Bergman | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1918(1918-07-14)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուպսալա, Շվեդիա[4] |
Մահացել է | հուլիսի 30, 2007(2007-07-30)[2][5][6][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Fårö parish, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[4] |
Կրթություն | Ստոկհոլմի համալսարան և Palmgrenska samskolan? |
Քաղաքացիություն | Շվեդիա[7][8] |
Կրոն | ագնոստիցիզմ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, դրամատուրգ, դերասան, կինոպրոդյուսեր, ինքնակենսագիր, կինեմատոգրաֆ և ռեժիսոր |
Ամուսին | Էլզա Ֆիշեր, Էլեն Բերգման, Գուն Բերգման, Կաբի Լարետեյ[8] և Ինգրիդ ֆոն Ռոսեն[8] |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000005 |
ingmarbergman.se svenskfilmdatabas.se/sv/item/?type=person&itemid=61807 |
«Օսկարի» և բազում այլ կինոմրցանակների դափնեկիր է, նրա ֆիլմերից երեքը ստացել են Օսկար մրցանակ։ Գեղարվեստական ու վավերագրական ավելի քան վաթսուն ֆիլմերի ռեժիսոր է, ընդ որում դրանցից շատերի սցենարի հեղինակն է նաև։ Նրա հանրահայտ ֆիլմերից են` «Ամառային գիշերվա ժպիտները», «Յոթերորդ կնիքը», «Մորու բացատը», «Աղջկական աղբյուր», «Մութ ապակու միջով», «Ձմեռային լույս», «Գայլի ժամը», «Շշուկներ և ճիչեր», «Աշնանային սոնատ», «Ֆաննին և Ալեքսանդրը» և այլն։ Բերգմանը համարվում է փիլիսոփայական, հոգեբանական դրամաների վարպետ, ում սիրած թեման էր կյանքի ճգնաժամը։ Բերգմանը հեղինակել է նաև ավելի քան 170 թատերական ներկայացում[15]։ 1953 թվականին ձևավորվել է Բերգմանի և կինոօպերատոր Սվեն Նյուկվիստի երկարամյա բեղմնավոր գործունեությունը։ Նրա ֆիլմերում հաճախ նկարահանվել են Հարիեթ Անդերսոնը, Լիվ Ուլմանը, Գուննար Բյորնստրանդը, Բիբի Անդերսոնը, Էրլանդ Յուզեֆսոնը, Ինգրիդ Տուլինը և Մաքս ֆոն Սյուդովը։