Ինչոն
From Wikipedia, the free encyclopedia
Ինչոն (հանգըլ՝ 인천광역시, հանջա՝ 仁川廣域市, հնացած՝ Չեմուկփո (հանգըլ՝ 제물포시, հանջա՝ 濟物浦市), քաղաք և նավահանգիստ Կորեական թերակղզում՝ Հարավային Կորեայում։ Դեղին ծովի Կահվանման ծոցում Սեուլի նախանավահանգիստն է։ Սեուլից և Բուսանից հետո բնակչության թվաքանակով Հարավային Կորեայի երրորդ քաղաքն է։
Քաղաք-մետրոպոլիտ | |||||
---|---|---|---|---|---|
Ինչոն | |||||
인천광역시 仁川廣域市 | |||||
| |||||
Երկիր | Հարավային Կորեա | ||||
Ներքին բաժանում | 8 կու, 2 կուն | ||||
Գլուխ | Սոնգ Յոնգիլ | ||||
Հիմնադրված է | 1883 թ. | ||||
Մակերես | 964,53 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | կորեերեն | ||||
Խոսվող լեզուներ | կորեերեն | ||||
Բնակչություն | ▲2 993 492 մարդ (2023)[1] | ||||
Խտություն | 2689 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | կորեացիներ | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | +82 32 | ||||
Պաշտոնական կայք | incheon.go.kr/inpia/en/index.html | ||||
| |||||
Ինչոնը համարվում է երկրի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից մեկն է, քանի որ քաղաքում է գտնվում թերակղզու արևմտյան ափի ամենամեծ նավահանգիստը և երկրի ամենախոշոր Ինչոն օդանավակայանը։
Հանգանի գետաբերանին հարմար տեղադրության արդյունքում Ինչոնի նավահանգիստը Բուսանի նավահանգստից հետո մեծությամբ երկրորդը դարձավ։
Նավահանգիստը հիմնադրվել է 1883 թվականին «Չեմուլփո» անվամբ և ունեցել է ընդամենը 4700 բնակիչ։ Այժմ սա դինամիկ զարգացող քաղաք է, որի բնակչությունը ավելի քան 2.5 մլն․ է։ Ինչոնը նաև ունի ազատ առևտրի գոտու կարգավիճակ, որով գրավում է օտար ներդրողների ուշադրությունը։ Կորեայում այդպիսի կարգավիճակ ընդամենը երկու քաղաք ունի․ մյուսը Բուսանն է։
Ինչոնը հաճախ անվանում են «Կորեայի մայրաքաղաքի դարպասներ» և դիտվում է որպես Մեծ Սեուլի մի մաս։ Սեուլի և Ինչոնի մետրոպոլիտենները կապված են միմյանց հետ։ Սակայն Ինչոնը անկախ վարչատարածքային միավոր է և Կորեայի կարևորագույն քաղաքներից մեկը։