Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան (իռլանդերեն՝ Áras Nua-Ealaíne na hÉireann, IMMA), ժամանակակից արվեստի հավաքագրման և ներկայացման ազգային առաջատար հաստատություն Իռլանդիայում։ Գտնվում է Դուբլինի Կիլմեյնհեմ քաղաքային շրջանում։ Թանգարանը ներկայացնում է արվեստի փոփոխվող ցուցահանդեսների լայն բազմազանություն, որը պարբերաբար ներառում է աշխատանքներ իր սեփական հավաքածուից, ինչպես նաև իր կրթական և համայնքային բաժիններից։ Իր արվեստանոցների և ազգային ծրագրերի միջոցով թանգարանի նպատակն է ստեղծել համընդհանուր հասանելիություն դեպի արվեստն ու արվեստագետը։ Գերազանց, նորարարական և ընդգրկուն ծրագրերի և քաղաքականության միջոցով թանգարանը խթանում է վիզուալ արվեստում հասարակության ներգրավվածությունը, իրազեկումն ու ըմբռնումը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան, Տեսակ ...
Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | արվեստի պատկերասրահ, պատկերասրահ, ազգային թանգարան և ստեղծագործական նստավայր |
Երկիր | Իռլանդիա |
Տեղագրություն | Դուբլին |
Ղեկավարության նստավայր | Դուբլին, Իռլանդիա |
Հիմնադրվել է | մայիս 1991 |
Կայք | imma.ie(անգլ.) |
Փակել