Իսի լե Մուլինո (անգլ.՝ Issy-les-Moulineaux, ֆրանսերեն արտասանութամբ՝ ), համայնք Ֆրանսիայի մայրաքաղաքի՝ Փարիզի արվարձանային տարածքի հարավարևմտյան մասում, Սեն գետի ձախ ափին։ Քաղաքաբնակները ֆրանսերեն իրենց անվանում են Isséens[4]: Բնակավայրը համարվում է Փարիզի մուտքերից մեկը և ընկած է 6,6 կիլոմետր հեռավորության վրա Աստվածամոր տաճարից՝ Նոտր Դամից, որտեղ, ինչպես ընդունված է Ֆրանսիայում, նշվում է զրո կիլոմետրը։ Իսի լե Մուլինոն 2010 թվականի հունվարի 1-ից մաս է դարձել Grand Paris Seine Ouest ագլոմերացիայի, որը 2016 թվականի հունվարից ընդգրկվել է Métropole du Grand Paris-ում։ Բնակավայրը հեռահաղորդակցային և մեդիա ոլորտներում ծավալվող գործարարությամբ հայտնի Val de Seine շրջանի կենտրոնում է և իր տարածքում հյուրընկալել է ֆրանսիական հեռուստատեսային ցանցի խոշորագույն ընկերությունների գլխավոր գրասենյակները։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել