Իսլանդիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Իսլանդիայի օբյեկտները թվով 2-ն են (2014 թվականի դրությամբ), որը կազմում է ընդհանուր թվի 0,2 % -ը (1073-ը՝ 2017 թվականին)։ Օբյեկտները ցանկում ներառված են մշակութային չափանիշներով։ Բացի այդ, 2014 թվականի դրությամբ Իսլանդիայի տարածքում են գտնվում ևս 7 օբյեկտ, որոնք Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու թեկնածուներ են[1]։ Իսլանդիայի Հանրապետությունը վավերացրել է համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1995 թվականի դեկտեմբերի 19–ին[2]։ Իսլանդիայի առաջին 3 օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 2004 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 28-րդ նստաշրջանում։