Իսպանական գրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանական գրականություն, գրականությունն Իսպանիայում զարգանում է իսպաներեն կամ կաստիլերեն (իսպանական) և ազգային փոքրամասնությունների լեզուներով՝ բասկերեն (բասկական), կատալոներեն (կատալոնական) և պորտուգալերենի գալիսիական բարբառով։ Միջին դարերում ժողովրդական ստեղծագործության հիման վրա ձևավորվել է իսպանական գրականությունը։ Գրականության ձևավորման վրա իրենց ազդեցությունն են թողնում արաբական և անտիկ մշակույթները։ Ռեկոնկիստայի շրջանում զարգանում է ժողովրդական քնարերգությունը և հերոսական էպոսը («Երգ իմ Սիդի մասին»)։