Իսպանիայի տոներ
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիայի տոներ կամ Միջազգային զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տոն պատվավոր կոչումի արժանացած տոներ Իսպանիայում. տիտղոսը տրվում է Իսպանիայի կառավարության Զբոսաշրջության, արդյունաբերության, տուրիզմի ու առևտրի նախարարության Գլխավոր քարտուղարության կողմից, որը տրամադրվում է այն տոներին կամ իրադարձություններին, որոնք ներառում են այնպիսի դրսեւորումներ, որոնք կապված են մշակութային և ժողովրդական ավանդույթների հետ, մասնավորապես, հատուկ կարեւորություն ունեն էթնիկ հատկանիշները եւ զբոսաշրջային տեսարժան վայրեր ներկայացնելու համար։ Իսպանիայում այս պատվավոր տիտղոսը շնորհվել է իսպանական 30 տոների։
Արագ փաստեր Իսպանիայի տոներ, Տեսակ ...
Իսպանիայի տոներ | |
---|---|
Տեսակ | heritage designation? |
Ենթադաս | տոնախմբություն և fiesta of tourist interest of Spain? |
Տոնվում է | Իսպանիա |
Փակել
Այդ պահանջները ներառում են.[1]
- Հնություն և շարունակականություն (առնվազն պետք է իրականացվեն յուրաքանչյուր հինգ տարի)
- Հանրաճանաչ արմատներ և մասնակցություն, հատկապես կարևորություն են ներկայացնում այն կազմակերպությունների առկայությունը, որոնք աջակցում են տենին
- Ինքնատիպությունը, բազմազանությունը, որոնք արդիական են արտերկրից Իսպանիայի զբոսաշրջության խթանման առումով
- Միջազգային լրատվամիջոցների վրա թողած ազդեցությունը. առնվազն տասը արձագանք արտասահմանյան մեկ կամ մի քանի լրատվամիջոցների կողմից
- Ունենալ Ազգային տուրիստական հետաքրքրություն հռչակագիր ոչ պակաս, քան հինգ տարի
- Այն, որ նրա զարգացումը չի ենթադրում մարդկանց կամ անասունների նկատմամբ վատ վերաբերմունք եւ նպաստում է քաղաքի, ճարտարապետության եւ լանդշաֆտի զարգացումը
- Ապահովում է քաղաքում կամ նրա սահմաններից դուրս 50 կիլոմետր հեռավորության վրա (30 մղոն) համապատասխան բնակելի եւ զբոսաշրջային ծառայությունների առկայություն
- Համընդհանուր քաղաքային խորհրդի համաձայնություն եւ ինքնավար հանրության կողմից բարենպաստ հաշվետվություն։