Իվան Ֆոմին
From Wikipedia, the free encyclopedia
Իվան Ալեքսանդրովիչ Ֆոմին (ռուս.՝ Ива́н Алекса́ндрович Фоми́н, հունվարի 22 (փետրվարի 3), 1872, Օրյոլ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 12, 1936(1936-06-12)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ճարտարապետ։
Իվան Ֆոմին ռուս.՝ Иван Александрович Фомин | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22 (փետրվարի 3), 1872 |
Ծննդավայր | Օրյոլ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 12, 1936(1936-06-12)[1][2][3][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարան և Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1909) |
Երկեր | Krasnye Vorota? և Teatralnaya? |
Մասնագիտություն | ճարտարապետ և ճարտարապետության պատմաբան |
Երեխաներ | Igor Ivanovich Fomin?[4] և Q97664475? |
Ivan Fomin Վիքիպահեստում |
Սովորել է (1894-1897 թվականներին և 1905-1909 թվականներին) Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, 1915 թվականից՝ ակադեմիկոս։ Նախահեղափոխական շրջանի գործերում Ֆոմինը ստեղծագործաբար զարգացրել է ռուսական կլասիցիզմի ճարտարապետական սկզբունքները (նախկինում Ա․ Ա․ Պոլովցևի (1911 - 1913 թթ.) և Ս․ Ս․ Աբամելիք- Լազարևի (1912-1914 թթ.) տները Պետերբուրգում և այլն)։
1920-ական թվականներին Ֆոմինը առաջարկել է համադրել դասական (փոխառնել միայն օրդերային համակարգը) և ժամանակակից ճարտարապետության սկզբունքները, հանդես եկել դասականի նորացման (իր խոսքերով «պրոլետարական դասականի» ստեղծման) տեսությամբ։ 1920-1930-ական թվականների գործերից են՝ նախկին «Դինամո» ընկերության տունը (1928-1930 թթ.), Մոսսովետի նոր մասնաշենքը (1929-1930) Մոսկվայում, Ուկրաինայի ԽՍՀ Մինիստրների խորհրդի շենքը (1934-1938 թթ., ճարտարապետ Պ․ Վ․ Աբրոսիմովի հետ) Կիևում։