Իտալիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՄԱԿԳՄԿ՝ ՅՈՒՆԵՍԿՕ) Համաշխարհային ժառանգությունը բնական և մարդու ձեռքերով ստեղծած մշակութային արժեքներ են, որոնք պաշտպանվում և ժողովրդականացվում են իրենց յուրահատուկ պատմական կամ էկոլոգիական նշանակության համար։ 1972 թ. ՄԱԿԳՄԿ-ը ընդունել է «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանման կոնվենցիան»[1]։ Իտալիան վավերացրել է այս կոնվենցիան 1978 թվականի հունիսի 23-ին՝ իրավասու դարձնելով իր պատմական տարածքները, որպեսզի դրանք ընդգրկվեն այդ ցուցակում[2]։ 2018 թվականի դրությամբ Իտալիան ունի 53 մակագրված տարածքներ, որոնք կազմում են ընդհանուր թվի 4,9 %-ը (1092՝ 2018 թվականի դրությամբ)։
Իտալիայի վայրերը ներառվել են Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 3-րդ նստաշրջանում, որը տեղի է ունեցել 1979 թվականին Եգիպտոսի Կահիրե և Լուքսոր քաղաքներում։ Այդ նիստում ավելացվել է միայն մեկ վայր՝ Կամոնիկա հովտի ժայռապատկերները[3]։ Թվով 25 իտալական վայրեր ավելացվել են 1990-ականներին և ևս 10 վայր ընդգրկվել է հանձնաժողովի 21-րդ նիստում, որը տեղի է ունեցել 1997 թվականին Իտալիայի Նեապոլ քաղաքում։
54 վայրերից 5-ը Իտալիան կիսում է այլ երկրների հետ. «Սան Ջորջո լեռը» և «Ռետիկա երկաթուղին (RhB)» Շվեյցարիայի հետ, «Հռոմի պատմական կենտրոնը»՝ Վատիկանի, «Ալպերի շուրջ նախապատմական կացարանները» Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Սլովենիայի և Շվեյցարիայի հետ։ Իտալիայի 5 վայրեր բնական տիպի են, մնացած 49-ը՝ մշակութային վայրեր են։