Իտեյա (Ֆոկիդա)
From Wikipedia, the free encyclopedia
Իտեյա[1] (հուն․՝ Ιτέα[2]), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 2 մ բարձրության վրա[3]՝ Կորնթոսյան ծովածոցի հյուսիսային ափին, Իտեյա (Կրիսոս) ծովածոցի ափին[1], Դելփիքից 8 կմ հարավ-արևմուտք, Ամֆիսայից 11 կմ հարավ-արևելք, Նաֆպակտոսից 52 կմ արևելք և Աթենքից 125 կմ հյուսիս-արևմուտք։ Մտնում է Կենտրոնական Հունաստանի պերիֆերիայի կազմի մեջ գտնվող Ֆոկիդա ծայրամասային միավորի Դելփիք համայնքի մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 4362 մարդ[2]։
Արագ փաստեր Իտեյա, Երկիր ...
Երկիր | Հունաստան |
---|---|
Կարգավիճակ | քաղաք |
Մտնում է | Դելֆի և Commune of Itea, Fokida? |
ԲԾՄ | 2 մետր |
Բնակչություն | ▲4546 մարդ (2021) |
Սահմանակցում է | Ամֆիսա |
Հեռախոսային կոդ | 22650 |
Փոստային ինդեքսներ | 332 00 |
Փակել
Քաղաքի հյուսիսային ծայրամասով անցնում է ազգային ճանապարհ 48-ը՝ եվրոպական E65 ճանապարհի մի մասը, որը Իտեյային կապում է Նաֆպակտոսի, Դելփիքի և Լևադիայի հետ, իսկ ազգային ճանապարհ 27-ը՝ եվրոպական E65 ճանապարհի մի մասը, հյուսիսում Իտեյային կապում է Ամֆիսայի և Լամիայի հետ։