Իրեն Վյուստ
From Wikipedia, the free encyclopedia
Իրեն Կարլիյն Վյուստ (Ireen Karlijn Wüst. ապրիլի 1, 1986(1986-04-01)[1][2], Goirle, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[1]), հոլանդացի չմշկասահորդուհի, ով մրցել է սպրինտերական մրցատարածություններում։ Նա այս մարզաձևի պատմության մեջ ամենահաջողակ արագասահորդուհին է. դարձել է վեցակի օլիմպիական չեմպիոն, քսաներկուակի աշխարհի չեմպիոն (յոթ անգամ՝ դասական բազմամարտում և տասնհինգ անգամ՝ առանձին մրցատարածություններում), Եվրոպայի ութակի չեմպիոն։
Արագ փաստեր Իրեն Վյուստ, Անձնական տեղեկություն ...
Իրեն Վյուստ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | չմշկորդ |
Երկիր՝ | Նիդերլանդների Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 1, 1986(1986-04-01)[1][2] (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Goirle, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[1] |
168 սանտիմետր | |
Քաշ՝ | 63 կիլոգրամ |
Պարգևներ |
Փակել
Վյուստը ակտիվ սպորտին հրաժեշտ է տվել 2022 թվականի մարտի 12-ին՝ 36 տարեկան հասակում[5]։ Այդ առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ Ալեքսանդրը[6]։ Այդ նույն տարվա ամռանը Վյուստը նշանակվել է տաղանդների ակադեմիայի՝ "TalentNED"-ի գլխավոր մարզիչ[7]։