Լաբոք
From Wikipedia, the free encyclopedia
Լաբոք (անգլ.՝ Lubbock. /ˈlʌbək/ LUB-ək)[2], քաղաք ամերիկյան Տեխաս նահանգում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2019 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 258.862 և այդ ցուցանիշով նահանգում գրավել է 11-րդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 84-րդ տեղը[3][4]։ Քաղաքի շուրջը ձևավորվել է Լաբոքի մետրոպոլիսային տարածքը, որի բնակիչների թիվը 2020 թվականի սկզբին կազմել է 327.424[5]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լաբոք | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Հիմնադրված է | 1890 թ. | ||
Մակերես | 325,749295 կմ², 320,003433 կմ² | ||
ԲԾՄ | 992±1 մետր | ||
Բնակչություն | ▲257 141 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | CDT? | ||
Հեռախոսային կոդ | 806 | ||
Փոստային դասիչ | 79401–79499, 79401, 79403, 79404, 79405, 79409, 79411, 79413, 79416, 79419, 79421, 79424, 79426, 79429, 79431, 79434, 79435, 79438, 79440, 79443, 79447, 79450, 79451, 79453, 79456, 79459, 79462, 79464, 79467, 79469, 79472, 79474, 79476, 79479, 79481, 79485, 79488, 79491, 79493, 79495, 79496 և 79498 | ||
Պաշտոնական կայք | ci.lubbock.tx.us(անգլ.) | ||
| |||
Լաբոքի մականունը Hub City (բևեռ-քաղաք) է. նկատի է առնվել, որ ողջ South Plains տարածաշրջանի տնտեսական, կրթական, առողջապահական կենտրոնն է[6]։ Իսկ տարածաշրջանը բամբակի աճեցման տեսակետից ամենաընդարձակն է աշխարհում[7][8] և մեծ կախում ունի Ogallala Aquifer-ի ջրից՝ դաշտերի ոռոգումն ապահովելու համար։
Ըստ CNNMoney.com-ի վարկածի՝ Լաբոքը 12-րդ տեղն է զբաղեցնում փոքր բիզնես ձեռնարկելու բարենպաստության տեսակետից[9]. CNN-ն ընդգծում է քաղաքում գործարարության բնագավառում ավանդաբար տիրապետող նպաստավոր մթնոլորտը՝ առևտրական տարածքի հանար սահմանված ցածր վարձաչափը, քաղաքի կենտրոնական դիրքը, բնակավայրի կառավարման կոոպերատիվ եղանակը։
Լաբոքը նաև կրթական կարևոր կենտրոն է, որտեղ գործում են համբավավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Տեխասի տեխնիկական համալսարանը (Texas Tech University), որն ուսանողների թվաքանակով վեցերորդն է նահանգում, Լաբոքի բարձրագույն դպրոցը (Lubbock High School), որը Newsweek հանդեսի վարկածով չորս տարի անընդմեջ լավագույններից մեկն է ճանաչվել ԱՄՆ-ում (առաջին հերթին հաշվի է առնվել նրա՝ միջազգային բակալավրիատի ծրագիրը)[10]...