Լազար Նիկոլա Կառնո
From Wikipedia, the free encyclopedia
Լազար Նիկոլա Կառնո (Carnot) (մայիսի 13, 1753(1753-05-13)[1][2][3][…], Նոլե - օգոստոսի 2, 1823(1823-08-02)[1][2][4][…], Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[5]), ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, պետական և ռազմական գործիչ, Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1796)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառնո (այլ կիրառումներ)
Լազար Նիկոլա Կառնո ֆր.՝ Lazare Carnot | |
Կուսակցություն՝ | Ճահիճ |
---|---|
Մասնագիտություն՝ | մաթեմատիկոս, քաղաքական գործիչ, ռազմական ինժեներ, սպա, ֆիզիկոս, ճարտարագետ, բանաստեղծ, general contractor և գիտնական |
Ծննդյան օր | մայիսի 13, 1753(1753-05-13)[1][2][3][…] |
Ծննդավայր | Նոլե |
Վախճանի օր | օգոստոսի 2, 1823(1823-08-02)[1][2][4][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[5] |
Թաղված | Պանթեոն (Փարիզ) |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Lazare Nicolas Marguérite Carnot |
Զավակներ | Նիկոլա Լեոնար Սադի Կառնո և Hippolyte Carnot? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
1791-1792 թվականներին՝ Օրենսդիր ժողովի և 1792-1795 թվականներին` Կոնվենտի անդամ։
Յակոբինյան դիկտատուրայի շրջանում եղել է հասարակական փրկության կոմիտեի անդամ (1793 թվական) և ինտերվենտների ու ռոյալիստների դեմ ռազմական պայքարի կազմակերպիչ։ Թերմիդորյան հեղաշրջման(1794 թվական) ժամանակ հանդես է եկել Ռոբեսպիերի դեմ։ 1795-1797 թվականներին Կառնոն Դիրեկտորիայի անդամ էր։ Ֆրյուկտիդորի 18-ի հեղաշրջումից հետո փախել է Ֆրանսիայից։ 1800 թվականին վերադարձել է և նշանակվել ռազմական նախարար, 1802 թվականի մարտից՝ Տրիբունատի անդամ։ Նապոլեոնի համախոհ մնալով հանդերձ՝ քվեարկել է կայսրության դեմ։ 1815 թվականի «Հարյուր օրերի» ընթացքում նապոլեոնյան կառավարության ներքին գործերի նախարարն էր, ստացել է կոմսի տիտղոս։ Բուրբոնների երկրորդ վերականգնումից հետո արտաքսվել է Ֆրանսիայից (1815 թվական)։
Կառնոյի մաթեմատիկական աշխատանքները վերաբերում են երկրաչափությանը և անվերջ փոքրերի հաշվի հիմնավորմանը։ Կառնոյի՝ անալիզի հիմնավորման զանազան եղանակների վերլուծությունը և անալիտիկ ֆունկցիաների Լագրանժի տեսության քննադատությունը մասամբ նախապատրաստեցին անալիզի բարենորոգումը 19-րդ դարում։