Լակմե
From Wikipedia, the free encyclopedia
«Լակմե» (ֆր.՝ Lakmé), երգահան Լեո Դելիբի օպերան՝ բաղկացած 3 գործողությունից։ Լիբրետոյի հեղինակները Էդմոն Գոնդինեն և Ֆիլիպ Ժիլյան են՝ Պիեր Լոթի «Ռարահու, կամ Լոթիի ամուսնությունը» վեպի հիման վրա[1]։ Ինչպես 19-րդ դարավերջի շատ ֆրանսիական օպերաներ, այդ թվում Բիզեի «Մարգարիտ որոնողները» և Մասնեի «Լահորի թագավորը»[2], «Լակմեն» համակված էր արևելյան շնչով և գրված էր հատուկ Մարիա վան Զանդտի համար[3]։
Արագ փաստեր Լակմեֆր.՝ Lakmé, Տեսակ ...
Լակմե ֆր.՝ Lakmé | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | օպերա կոմիկ |
Կոմպոզիտոր | Լեո Դելիբ |
Լիբրետտոյի հեղինակ | Էդմոն Գոնդինե և Ֆիլիպ Ժիլյա |
Սյուժեի աղբյուր | Լոթիի ամուսնությունը |
Գործողությունների քանակ | 3 արար |
Գործողության տեղ | Բրիտանական Հնդկաստան |
Առաջնախաղի տարեթիվ | ապրիլի 14, 1883 |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Lakmé (Delibes) Վիքիպահեստում |
Փակել
Առաջնախաղը կայացել է 1883 թվականի ապրիլի 14-ին Փարիզի Օպերա կոմիկում[4]։