Լա Լիգա
From Wikipedia, the free encyclopedia
Պրիմերա Դիվիզիոն, նաև հայտնի է որպես Լա Լիգա և որպես Լա Լիգա Սանտանդեր հովանավորի պատճառով[1], Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային բարձրագույն դիվիզիոն։ Այն կառավարում է «Ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան» իսպաներեն Liga de Fútbol Profesional (LFP): Լա Լիգայում մրցում են 20 ակումբներ, որոնցից ամենաքիչ միավոր վաստակած երեք ակումբ լքում են դիվիզիոնը և տեղափոխվում Սեգունդա Դիվիզիոն, իսկ նրանց փոխարինում են Սեգունդայի երկու լավագույն ակումբները և մեկ ակումբ որոշվում է փլեյ-օֆ հանդիպումների արդյունքում։
Լա Լիգա La Liga | |
---|---|
Երկիր | Իսպանիա |
Հիմնվել է | 1929 թվական |
Ակումբների քանակ | 20 |
Մակարդակ | 1 |
Դուրս են մնում | Սեկունդա |
Ազգային առաջնություններ | Կոպա դել Ռեյ |
Միջազգային առաջնություններ | Չեմպիոնների Լիգա Եվրոպայի լիգա |
Ներկայիս չեմպիոն | Ռեալ Մադրիդ |
Ամենատիտղոսավոր թիմ | Ռեալ Մադրիդ (35 տիտղոս) |
Հեռուստատեսություն | Digital+ Gol Televisión laSexta |
Պաշտոնական կայք | lfp.es |
Ներկա մրցաշրջան |
Իրենց պատմության մեջ Լա Լիգային մասնակցել է 60 ակումբ՝ սկսած ստեղծման օրվանից։ Ինն ակումբ դարձել է հաղթող, ներառյալ Ռեալ Մադրիդը, որը հաղթել է ռեկորդային 35 անգամ և Բարսելոնան` 24 անգամ։ Ռեալ Մադրիդը առաջատարն էր 1950-ականներից մինչև 1980-ականները։ 1990-ական թվականներից հաղթող էին դառնում Բարսելոնան (14 տիտղոս) և Ռեալ Մադրիդը (7 տիտղոս), բացի այդ Լա Լիգան հաղթել են այլ ակումբներ, ներառյալ Ատլետիկո Մադրիդը, Վալենսիան և Դեպորտիվո Լա Կորունյան։ Վերջին տարիներին բացի Ռեալ Մադրիդից և Բարսելոնայից միայն Ատլետիկո Մադրիդին է հաջողվել հաղթել մրցաշրջանում։
Համաձայն ՈՒԵՖԱ-ի լիգաների վարկանիշի՝ Լա Լիգան վերջին հինգ տարիների լավագույն լիգան է Եվրոպայում։ Լա Լիգայի ակումբները ամենաշատն են նվաճել ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի (18), ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի (11), ՈՒԵՖԱ Սուպերգավաթի (14) և ՖԻՖԱ Աշխարհի ակումբային գավաթի (6) տիտղոսները։
Լա Լիգան ամենաճանաչված պրոֆեսիոնալ սպրորտային լիգաներից մեկն է աշխարհում, միջին հաճախականությունը 2014-15 մրցաշրջանում կազմել է 26,741 հանդիսատես։ Այն վեցերորդ ամենաշատ հանդիսատես ունեցող ազգային սպորտային լիգան է աշխարհում և չորրորդ ամենաշատը ֆուտբոլում Բունդեսլիգայից Պրեմիեր Լիգայից և Հնդկական Սուպեր Լիգայից հետո[2][3][4]։