Լեյթոն Հյուիթ
From Wikipedia, the free encyclopedia
Լեյթոն Գլին Հյուիթ (անգլ.՝ Lleyton Glynn Hewitt, փետրվարի 24, 1981(1981-02-24)[1][2], Ադելաիդա, Ավստրալիա[1]), ավստրալիացի պրոֆեսիոնալ թենիսիստ, ATP դասակարգման աղյուսակի աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ մենախաղում։
Սեռ | արական |
---|---|
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Բնակվելու վայր | Մելբուռն |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 24, 1981(1981-02-24)[1][2] (43 տարեկան) |
Ծննդավայր | Ադելաիդա, Ավստրալիա |
Հասակ | 178 սմ |
Քաշ | 61 կգ |
Կարիերայի սկիզբ | 1998 թվական |
Կարիերայի ավարտ | 2016 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Տոնի Ռոչ |
Պարգևավճար, USD | 20,787,586 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 616–262[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (2001 թվականի նոյեմբերի 19) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Եզրափակիչ (2005) |
Ֆրանսիա | 1/4 եզրափակիչ (2001, 2004) |
Ուիմբլդոն | Հաղթանակ (2002) |
ԱՄՆ | Հաղթանակ (2001) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 125–96[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 18 (2000 թվականի հոկտեմբերի 23) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 3-րդ շրջան (1998, 2000, 2016) |
Ֆրանսիա | 2-րդ շրջան (1999) |
Ուիմբլդոն | 3-րդ շրջան (1999, 2012, 2014, 2015) |
ԱՄՆ | Հաղթանակ (2000) |
lleytonandbechewitt.com | |
Ավարտել է կարիերան |
2001 թվականի նոյեմբերին Հեյթոն Հյուիթը դառնում է թենիսի պատմության մեջ ամենաերիտասարդ թենիսիտը, ով 20 տարեկան հասակում համաշխարհային դասակարգման մենախաղի աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Նա հաղթել է 2001 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում և 2002 թվականի Ուիմբլդոնի մենախաղի մրցաշարերում, 2000 թվականին հաղթել է ԱՄՆ բաց առաջնության զուգախաղի մրցաշարում, 2001 և 2002 թվականներին տիտղոսի է արժանացել Tennis Masters Cup-ում (Տարվա ամփոփիչ մրցաշար), ինչպես նաև Ավստրալիայի հավաքականի կազմում 1999 և 2003 թվականներին արժանացել է Դևիսի գավաթին։ 2004 թվականին Հյուիթը դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ, որտեղ երկու սեթում պարտություն է կրել Ռոջեր Ֆեդերերից։ 1997-2016 թվականների ընթացքում նա 20 անգամ մասնակցություն է ունեցել և հավակնել Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղին՝ եզրափակիչ հասնելով 2005 թվականին, որտեղ նա չորս սեթում պարտություն է կրել Մարատ Սաֆինից։
Հյուիթը իր պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերան ավարտել է 2016 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում` զուգախաղի մրցաշարից հետո, որտեղ նա i8 հայրենակից Ջորդան Թոմփսոնի հետ զույգով երկրորդ շրջանում պարտվել են 8-րդ դասկարգված Վաշեկ Պոսպիշիլ-Ջեկ Սոկ զույգին։