Լենֆիլմ
From Wikipedia, the free encyclopedia
«Լենֆիլմ» կինոստուդիա (ռուս.՝ Киностудия «Ленфильм»), Ռուսաստանի ամենահին կինոընկերությունը։ Ստեղծվել է 1914 թվականի մարտի 5-ին որպես Սկոբելևյան կոմիտեի ռազմակինեմատոգրաֆիական բաժին։ 1918 թվականի ապրիլի 30-ին նրա հիման վրա հիմնադրվել է Պետրոգրադի կինոկոմիտեն։ Մինչև 2019 թվականը հենց այդ ամսաթիվն է համարվել կինոստուդիայի հիմնադրման ամսաթիվ[2][3]։
Լենֆիլմ | |
---|---|
Տեսակ | կինոֆիլմերի արտադրության ընկերություն և կինոստուդիա |
Հիմնադրված է | 1914[1] |
Վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Երկիր | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Արդյունաբերություն | ֆիլմարտադրություն |
Կայք | lenfilm.ru(ռուս.) |
Lenfilm Վիքիպահեստում |
Կինոստուդիան գտնվում է Կամեննոոստրովսկի պողոտա, տուն 10 հասցեում՝ Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադյան կողմում։ 4 հա տարածքում գտնվող 10 մասնաշենքում (40 հազար քառ․ մ) տեղավորվել է 5 տաղավար, դեկորատիվ-տեխնիկական կառույցների, նկարահանումների նախապատրաստման, մոնտաժի, նկարահանող տեխնիկայի, լուսա- և ձայնային տեխնիկայի արտադրամաս, պլաստիկ գրիմի ստուդիա, հագուստի և բեմիրերի պահեստարան։ 1960-ական թվականներից ստորաբաժանումների մի մասը տեղակայված է նոր տարածքում՝ Սոճու դաշտում (ռուս.՝ Сосновая Поляна)[4], որտեղ գտնվում են 5 արտադրական մասնաշենքեր՝ նկարահանման երկու տաղավարներով (26,5 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով)։ 2000-ականների սկզբին նոր տարածքը կազմել է 16 հա, ներկայում տարածքի մի մասը հատկացվել է քաղաքին՝ բնակարանաշինության համար[5][6]։
«Լենֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է շուրջ 1500 խաղարկային լիամետրաժ ֆիլմ[7]։