Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների ցանկը ներառում է նրա բոլոր հայտնի ստեղծագործությունները, որոնք պահպանվել են աշխարհի թանգարաններում (բացառությամբ ուրվանկարների), ինչպես նաև նրան վերագրվող աշխատանքներ, որոնք բավականին մեծ թվով գիտնականներ են ճանաչել։ Թվարկվում են նաև նախկինում իրեն վերագրվող, սակայն այժմ այլ վարպետների աշխատանք համարվող նկարներ, այն դեպքում, եթե նրա հեղինակության մասին տեղեկատվությունը բավական տարածված է։ Ցուցակում ներառված են նկարներ, որմնանկարներ, կոդեքսներ, մի քանի ամենահայտնի նկարներ (որոնք ստացել են անձնական անուն)։ Նաև թվարկվում են Լեոնարդոյի չհրապարակված ստեղծագործությունները, որոնց մասին հայտնի է գրավոր աղբյուրներից և հետևորդների պատճեններից։
Աշխատանքների թվագրումը տրված է Թանգարանների պաշտոնական կայքերում տեղադրված տեղեկատվության համաձայն, որտեղ դրանք ցուցադրվում են (քանի որ գիտնականների կարծիքը տարբեր հեղինակային կատալոգներում կարող է բավականաչափ տարբեր լինել)։